կամ
Կազմակերպություններ
Մոսկվայի տուն
«Մոսկվայի տուն» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնը Երևանում բացվել է 2007 թվականին: Կենտրոնն իրենից ներկայացնում է բազմապրոֆիլ համալիր, որի նպատակն է Հայաստանում պատշաճ կերպով ներկայացնել ռուսաստանյան` մասնավորապես մոսկովյան, մշակութային կյանքը, ստեղծել մշակութային և գործնական կամուրջ երկու մայրաքաղաքների միջև` միաժամանակ նպատակ ունենալով վերականգնել, պահպանել և մասսայականացնել ռուսաց լեզվի` Հայաստանում ունեցած հին ավանդույթները:

Այնտեղ այցելուները հնարավորություն ունեն շփվելու ռուսական մշակույթի և գործարար աշխարհի հետ, ինչն առավել պատկերավոր դարձնելու համար այնտեղ գործում են կինո և համերգասրահներ, ցուցասրահ, կոնֆերանսների սրահ, գրադարան և այլն:

«Մոսկվայի տան» հետ համագործակցում է ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետը:

Տնօրեն՝ Արմինե Թյությունջյան

Հասցե՝ ՀՀ, ք. Երևան,Արգիշտիի փ. 7
Հեռ.՝ +374-10-510211
Ֆաքս՝ (+374 10) 51-02-15
Էլ. հասցե՝ mkdc-yerevan@rambler.ru
Կայք՝ www.dommoskvy.am
Հայտարարություններ
«ՄԱՐՄՆԻ ԼԵԶՈՒՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԿՅԱՆՔՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ ԵՊՀ-ՈՒՄ
«ՄԱՐՄՆԻ ԼԵԶՈՒՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԿՅԱՆՔՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել վարպետության դաս «Big Mind» ուսումնական կենտրոնի հիմնադիր, ՀՀ կառավարման ակադեմիայի դասախոս, ոչ-վերբալ հաղորդակցության փորձագետ Հակոբ Մակդիսի հետ՝ «Մարմնի լեզուն գործնական կյանքում» թեմայով:
«ՏԱՂԱՆԴՆԵՐԻ ՊՐՈԱԿՏԻՎ ՆԵՐԳՐԱՎՈՒՄ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ՏԱՂԱՆԴՆԵՐԻ ՌԵԶԵՐՎ» ԽՈՐԱԳՐՈՎ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ ԵՊՀ-ՈՒՄ
«ՏԱՂԱՆԴՆԵՐԻ ՊՐՈԱԿՏԻՎ ՆԵՐԳՐԱՎՈՒՄ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ՏԱՂԱՆԴՆԵՐԻ ՌԵԶԵՐՎ» ԽՈՐԱԳՐՈՎ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ գրադարանի մասնաշենքի «Հովհաննես Ադամյան» սրահում այսօր տեղի է ունեցել «Տաղանդների պրոակտիվ ներգրավում և արտաքին տաղանդների ռեզերվ» խորագրով վարպետության դաս:
ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ՍՓՅՈՒՌՔԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԵՎ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ԻՆՏԵԳՐՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ԾՐԱԳԻՐԸ
ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ՍՓՅՈՒՌՔԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԵՎ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ԻՆՏԵԳՐՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ԾՐԱԳԻՐԸ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր մեկնարկել է «Սփյուռքի երիտասարդության կարիերայի զարգացում և աշխատաշուկայում ինտեգրում» խորագրով ծրագիրը, որն իրականացվում է ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի և «Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութիւն»-ի հետ համատեղ: