Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը փաստաբանների մասնագիտական, անկախ, ինքնակառավարվող ոչ առևտրային կազմակերպություն է: Արտոնագիր ստանալու համար իրավաբանը պետք է անցնի ուսուցում ՀՀ փաստաբանական դպրոցում, որից հետո մասնակցի փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովի կողմից կազմակերպվող որակավորման քննություններին:
Փաստաբանների պալատի խնդիրներից են անդամների կողմից մասնագիտական գործունեության իրականացման համար պայմանների ստեղծումը, անդամների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների հետ փոխհարաբերություններում և դատարանում: Փաստաբանների պալատի խնդիրներից են նաև անդամների մասնագիտական ուսուցման և վերապատրաստման կազմակերպումը, վերահսկողության իրականացումը անդամների կողմից փաստաբանի վարքագծի կանոնագրքի և փաստաբանների պալատի կանոնադրության պահանջների պահպանման նկատմամբ:
ՀՀ փաստաբանների պալատի հետ համագործակցում է
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը:
Նախագահ` Արա Զոհրաբյան
Հասցե` ՀՀ, ք. Երևան, փ. Զաքիյան 2
Հեռ.` (+37410) 600 701, (+37410) 600 702
Ֆաքս` (+37410) 600 703
Էլ. հասցե` info@advocates.am
Կայք` www.advocates.am