կամ
Կազմակերպություններ
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի աշխատակազմ
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ստեղծվել է տնտեսական մրցակցության պաշտպանության բնագավառում պետական քաղաքականության իրականացման նպատակով: Հանձնաժողովի առաջին կազմը հաստատվել է 2001 թվականին: Հիմնական նպատակն է պաշտպանել և խրախուսել ազատ տնտեսական մրցակցությունը, ապահովել բարեխիղճ մրցակցության համար անհրաժեշտ միջավայր, նպաստել ձեռնարկատիրության զարգացմանը և սպառողների շահերի պաշտպանությանը ՀՀ-ում:

Հանձնաժողովն ԱՊՀ անդամ-պետությունների Հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի (МСАП), «Մրցակցության միջազգային ցանց»-ի (ICN), ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի ներքո գործող գովազդի կոորդինացիոն խորհրդի անդամ է:

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի աշխատակազմի հետ համագործակցում են ԵՊՀ իրավագիտության, Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետները և Շրջանավարտների և կարիերայի կենտրոնը:

Աշխատակազմի ղեկավար` Անահիտ Սարգսյան

Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5
Հեռ.` (+374 10) 54-40-04
Ֆաքս` (+374 10) 54-39-85
Էլ. հասցե` info@competition.am
Կայք՝ www.competition.am
Հայտարարություններ
Մասնակցություն` ՀՀ ՏՄՊՊՀ-ի աշխատանքներին
ՊՐԱԿՏԻԿԱ
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ընձեռում է պրակտիկայի հնարավորություն:
ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ՝ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՆՈՐԱՐԱՐ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ՝ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՆՈՐԱՐԱՐ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Այսօր տեղի ունեցավ «Աջակցություն ուսմանը՝ ապագայի ներդրում» խորագրով ծրագրի արդյունքների ամփոփիչ միջոցառումը, որն իրականացվում էր ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի ու «ԱՄՔՈՐ Հայաստան» բարեգործական հիմնադրամի հետ:
ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՏԱՐԻՆԵՐԻՑ ՄԻԱՅՆ ԴՐԱԿԱՆ ՀՈՒՇԵՐ ԵՆ ՄՆՈՒՄ. ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ-2018
ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՏԱՐԻՆԵՐԻՑ ՄԻԱՅՆ ԴՐԱԿԱՆ ՀՈՒՇԵՐ ԵՆ ՄՆՈՒՄ. ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ-2018
Ամեն տարի՝ հունիսի 15-ից հուլիսի 27-ն ընկած ժամանակահատվածում, ԵՊՀ շրջանավարտները ստանում են իրենց դիպլոմները: Այսօր հանդիսավոր արարողությամբ իրենց ավարտական վկայականները ստացան Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի շրջանավարտները:
ԵՊՀ-ՈՒՄ ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐՆ ՈՒ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
ԵՊՀ-ՈՒՄ ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐՆ ՈՒ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
Այսօր ԵՊՀ գրադարանի ճեմասրահում տեղի ունեցավ «Intership Hunt. Որոնի՛ր և գտի՛ր քո հնարավորությունը» խորագրով տոնավաճառը: