Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը ստեղծվել է քաղաքացիական ծառայության միասնական պետական քաղաքականությունն իրականացնելու համար, գործում է 2001 թվականի դեկտեմբերի 4-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված և 2002 թվականի հունվարի 9-ից ուժի մեջ մտած «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա:
Խուրհուրդը ստեղծվել է պետական կառավարման համակարգի բարեփոխումների և հակակոռուպցիոն քաղաքականության արդյունքում արդյունավետ, միասնական կադրային քաղաքականություն իրականացնելու, պետական ապարատը քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխությունից անկախ արհեստավարժ, բարոյական բարձր հատկանիշներով օժտված կադրերով համալրելու, քաղաքացիական ծառայողների իրավական պաշտպանվածությունը և օրինական շահերը պաշտպանելու նպատակով:
ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմի հետ համագործակցում է
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը:
Աշխատակազմի ղեկավար` Սամվել Յազերյան
Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Տերյան 89
Հեռ./Ֆաքս` (+374 11) 52 86 60
Էլ. հասցե` council@csc.am
Կայք՝ www.cscouncil.am,
www.csc.am