Զբաղվածության պետական գործակալությունը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առանձնացված ստորաբաժանում է, որի խնդիրը զբաղվածության կարգավորման պետական քաղաքականության իրականացումն է:
Գործակալությունն իր գործունեությունն իրականացնում է «Բնակչության զբաղվածության մասին» ՀՀ օրենքի, գործակալության կանոնադրության և օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերի շրջանակում:
Գործակալության նպատակներն են՝ աշխատանք փնտրող անձի կայուն զբաղվածության ապահովմանը միտված զբաղվածության պետական ծրագրերի իրականացման ապահովումը, աշխատուժի պահանջարկի բավարարման և առկա աշխատուժի առաջարկի արդյունավետ իրացման ապահովումը:
Զբաղվածության պետական գործակալության կազմում գործում է 51 զբաղվածության տարածքային կենտրոն, որից 10-ը Երևանում, մյուսները հանրապետության մարզերում:
Զբաղվածության պետական գործակալության հետ համագործակցում են
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը և
Սոցիոլոգիայի ֆակուլտետը:
Գործակալության պետ՝ Արտակ Մանգասարյան
Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Կ. Ուլնեցու 68
Հեռ.՝ (+374 10) 28-06-19
էլ. հասցե՝ info@employment.am
Կայք՝ www.employment.am