Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը ստեղծվել է 2008 թվականի հունիսի 17-ին ընդունված «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի համաձայն:
Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակն անկախ կառավարման համակարգով կառույց է, որի հիմնադիրն է ՀՀ կենտրոնական բանկը: Հաշտարարի գրասենյակը կոչված է լուծելու ֆիզիկական անձ սպառողների և ֆինանսական կազմակերպությունների միջև ծագած գույքային վեճերը:
Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հետ համագործակցում է
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետը:
Ղեկավար` Փիրուզ Սարգսյան
Հասցե` ՀՀ, ք. Երեւան, Մ. Խորենացու 15
Հեռ.`(+374 60) 70-11-11
էլ. հասցե` info@fsm.am
Ֆաքս` (+374 10) 58-24-21
Կայք` www.fsm.am