ՖԻՆՔԱ Հայաստանը մաս է կազմում 20 ֆինանսական հաստատություններից և բանկերից կազմված ՖԻՆՔԱ Իմփեքթ Ֆայնենս ցանցի, որը մատուցում է սոցիալապես պատասխանատու ֆինանսական ծառայություններ և հնարավորություն ընձեռում ցածր եկամուտ ունեցող անձանց և համայնքներին ներդրում կատարելու իրենց ապագայում:
ՖԻՆՔԱ Հայաստանը հիմնադրվել է 1999 թվականին որպես ոչ առևտրային կազմակերպություն և ֆինանսական ծառայություններ է մատուցել ցածր եկամուտ ունեցող ձեռնարկատերերին: 2006 թվականին կազմակերպությունը գրանցվել և լիցենզավորվել է ՀՀ կենտրոնական բանկի կողմից որպես «ՖԻՆՔԱ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերություն:
Արձագանքելով աճող շուկայի կարիքներին՝ «ՖԻՆՔԱ» ՈւՎԿ-ն ընդլայնել է իր ծառայությունների սկզբնական շրջանակը՝ գյուղատնտեսական և բիզնես վարկերին զուգահեռ առաջարկելով նաև մի շարք սպառողական վարկեր, այդ թվում՝ ապառիկ վարկեր և ավտոմեքենայի ապահովագրության վարկավորում:
Գելլափ Ինթերնեշնլի կողմից իրականացված հանրային հարցումների արդյունքում 2013-2016 թվականներին` չորս տարի անընդմեջ, ՖԻՆՔԱ-ն ճանաչվել է «Հայաստանում լավագույն վարկային կազմակերպություն»: 2018 թվականի դեկտեմբերին ՖԻՆՔԱ-ն դարձել է Հայաստանում առաջին կազմակերպությունը, որին շնորհվել է Smart հավաստագիր առ այն, որ ընկերությունը լիովին համապատասխանում է հաճախորդների պաշտպանությանն ուղղված բարձր պահանջներին, որոնք սահմանվել են միկրոֆինանսավորման ոլորտում հաճախորդների պաշտպանությունը սատարող Smart Campaign միջազգային նախաձեռնության կողմից:
«ՖԻՆՔԱ» ՈւՎԿ-ն ներկայացված է ՀՀ բոլոր մարզերում:
«ՖԻՆՔԱ» ՈւՎԿ ՓԲԸ-ի հետ համագործակցում է
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը:
Գլխավոր տնօրեն ՝ Սթիվեն Հասս
Գլխամասային գրասենյակ՝ ՀՀ, ք. Երևան, Ագաթանգեղոսի 2ա
Հեռ.` +374 (012) 55 55 55
Էլ. հասցե` info@finca.am
Կայք՝ www.finca.am