կամ
Կազմակերպություններ
ՀայՓոստ
«ՀայՓոստ» ՓԲԸ-ն Հայաստանի Հանրապետության փոստային կապի ազգային օպերատորն է: 1992թ.-ից «ՀայՓոստ» ՓԲԸ-ն դարձել է Միացյալ ազգերի կազմակերպության մասնագիտացված գործակալության` Համաշխարհային փոստային միության անդամ՝ ներկայացնելով Հայաստանը միջազգային փոստային համագործակցության ասպարեզում:

«ՀայՓոստ» ՓԲԸ-ն ողջ ՀՀ-ում ունի ավելի քան 850 փոստային բաժանմունք, մատուցում է փոստային, կորպորատիվ և ֆինանսական ծառայություններ...:

«ՀայՓոստ» ՓԲԸ-ն, իր զարգացման ռազմավարական ծրագրով, մշտապես հանդես է գալիս նորարարություններով: Այսօր «ՀայՓոստ» ՓԲԸ-ն ունի մի շարք դուստր ընկերություններ.
• iNovation, որը բարձրակարգ ծրագրավորողներից բաղկացած ընկերություն է, զբաղվում է ՀայՓոստի և այլ ընկերությունների համար ծրագրային լուծումների կառուցումով, վեբ հավելվածների և կորպորատիվ համակարգերի մշակումով, բիզնես հետազոտության գործիքների տրամադրմամբ, թվային տեխնոլոգիաների խորհրդատվությամբ, թվային տրանսֆորմացիաների վերաբերյալ խորհրդատվությամբ և այլն,

• HayPostRetail դուստր ընկերությունը, որը զբաղվում է մանրածախ առևտրով,
• ավիացիոն բեռնափոխադրումներ իրականացնող HayPostAir ընկերությունը, որը հնարավորություն կտա ինչպես փոստի տեղափոխում, այնպես էլ այլ բեռնափոխադրումներ կատարել տարբեր ուղղություններով,

• PostCredit դուստր վարկային կազմակերպությունը, որը առաջիկայում մատուցելու է նոր տիպի վարկային և թույլատրելի այլ ֆինանսական ծառայություններ, որոնք դրական փոփոխություններ կբերեն սպառողներին և ֆինանսական շուկայի այլ մասնակիցներին:
«ՀայՓոստ» ՓԲԸ-ն համագործակցում է մի շարք միջազգային փոստային կազմակերպությունների, գործընկեր փոստերի և այլ շահագրգիռ կազմակերպությունների հետ:

«ՀայՓոստ»-ի հետ համագործակցում է ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը:

Գլխավոր գործադիր տնօրեն ՝ Արայիկ Աբրահամյան


Հասցե` ՀՀ, ք. Երևան, Սարյան 22
Հեռ.` (+374 10) 51-45-14
Ֆաքս` (+374 10) 53-92-56
Էլ. հասցե` info@haypost.am
Կայք` www.haypost.am
Հայտարարություններ
Ֆիլատելիայի բաժնի համակարգող ք. Երևան
ԱՇԽԱՏԱՆՔ
«Հայփոստ» ՓԲԸ-ին անհրաժեշտ է ֆիլատելիայի բաժնի համակարգող ք. Երևան։
Բաշխման գծով մասնագետ ք. Երևան
ԱՇԽԱՏԱՆՔ
«Հայփոստ» ՓԲԸ-ին անհրաժեշտ է բաշխման գծով մասնագետ ք. Երևան։
Վաճառքի սպասարկման ավագ մասնագետ ք. Ճամբարակ/ք. Ապարան/ք. Վարդենիս/ք. Մարտունի/գ. Երասխահուն/գ. Լուսաղբյուր/գ. Արծվաբերդ/գ. Օձուն/գ. Ջրափ
ԱՇԽԱՏԱՆՔ
«Հայփոստ» ՓԲԸ-ին անհրաժեշտ է վաճառքի սպասարկման ավագ մասնագետ ք. Ճամբարակ/ք. Ապարան/ք. Վարդենիս/ք. Մարտունի/գ. Երասխահուն/գ. Լուսաղբյուր/գ. Արծվաբերդ/գ. Օձուն/գ. Ջրափ։
Վաճառքի և սպասարկման մասնագետի ք. Թալինիում
ԱՇԽԱՏԱՆՔ
«Հայփոստ» ՓԲԸ-ին անհրաժեշտ է Վաճառքի և սպասարկման մասնագետի ք. Թալինի թիվ 01 փոստային բաժանմունքում։
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐՆ ԱՄՓՈՓՈՒՄ ԵՆ ԱՆՑՆՈՂ ՏԱՐԻՆ․ ՄԱՍ 2-ՐԴ
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐՆ ԱՄՓՈՓՈՒՄ ԵՆ ԱՆՑՆՈՂ ՏԱՐԻՆ․ ՄԱՍ 2-ՐԴ
Համալսարանականները շարունակում են ամփոփել անցնող տարվա ընթացքում կատարած աշխատանքներն ու գրանցած հաջողությունները։ Տարին մշակութային էր, ԵՊՀ ուսանողների և շրջանավարտների համար՝ հագեցած աշխատանքի առաջարկներով։
ԲԱՑԱՀԱՅՏԵԼՈՎ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ԿԱՆԱՆՑ. ԿԱՐԻՆԵ ՆԱԶԱՐՅԱՆ
ԲԱՑԱՀԱՅՏԵԼՈՎ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ԿԱՆԱՆՑ. ԿԱՐԻՆԵ ՆԱԶԱՐՅԱՆ
Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի փոխտնօրեն Կարինե Նազարյանը ԵՊՀ-ում է 2009 թվականից: Ավելի քան տասը տարի աշխատում է համալսարանի ուսանողների և շրջանավարտների հետ՝ հնարավորություններ ստեղծելով նրանց մասնագիտական աճի և զարգացման համար, ինչպես նաև օգնելով աշխատաշուկայում իրենց տեղը գտնելու հարցում:
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՌԱՋԱՐԿ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍՆԱԿԻՑ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՌԱՋԱՐԿ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍՆԱԿԻՑ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը համագործակցում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ, որը մշակել է մասնագիտական ուսուցման կազմակերպման և զբաղվածության ապահովման ծրագիր՝ պատերազմի մասնակից ուսանողներին աշխատանք գտնելու հարցում օժանդակելու համար։