«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը ՀՀ-ում լույս տեսնող օրաթերթ է, որը ստեղծվել է ՀՀ Գերագույն խորհրդի 1990 թվականի սեպտեմբերի 6-ի որոշմամբ։ Սկզբում տպագրվել է հայերեն և ռուսերեն տարբերակներով` որպես Գերագույն խորհրդի պաշտոնաթերթ։
Առաջին համարը լույս է տեսել 1990 թվականի հոկտեմբերի 9-ին։ Օրաթերթի առաջին խմբագիրը եղել է Այդին Մորիկյանը։ Հետագայում` 1992 թվականիի նոյեմբերից «Ռեսպուբլիկա Արմենիա» ռուսերեն տարբերակն առանձնացվել է և սկսել լույս տեսնել որպես առանձին թերթ, իսկ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը՝ իբրև Գերագույն խորհրդի, այնուհետև` ՀՀ Ազգային Ժողովի պաշտոնաթերթ, շարունակել է լույս տեսնել մինչեւ 2000 թվականի վերջը։
2001 թվականին ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվել է «Հանրապետություն» ՓԲԸ-ն, որի հրատարակությունն էլ այսօր հանդիսանում է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը։ Այս կարգավիճակով թերթը սկսել է լույս տեսնել 2001 թվականի ապրիլի 9-ից։ Թերթն ունի սեփական թղթակից նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում։
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ համագործակցում է
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը:
Գլխավոր խմբագիր` Տիգրան Ֆարմանյան
Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Արշակունյաց պող., 2ա շենք
Հեռ.՝ +374 10 52-82-92
Ֆաքս՝ +374-10-548611
Կայք՝
www.hhpress.am