Հայաստանի պատմության թանգարանը պատմամշակութային, գիտահետազոտական և տեղեկատվական խոշոր կենտրոն է, հիմնադրվել է 1919 թվականին Երևանում: Թանգարանում պահվում և ցուցադրվում են հնագիտական, ազգագրական և պատմական 400 հազարից ավելի նմուշներ, որոնք ներկայացնում են Հայաստանի մշակույթի և պատմության ընդհանուր պատկերը նախապատմական ժամանակներից մինչև մեր օրերը:
Հայաստանի պատմության թանգարանի ազգային հավաքածուն ներկայացված է հնագիտության, ազգագրության, դրամագիտության, վավերագրերի բաժիններով: Գործում են նաև թանգարանային առարկաների վերականգնման բաժինը և գրադարանը: Հրատարակվում են հայկական ճարտարապետության, հնագիտության, հայոց պատմության վերաբերյալ մատենաշարեր, մենագրություններ և հոդվածներ:
Հայաստանի պատմության թանգարանի հետ համագործակցում է
ԵՊՀ պատմության ֆակուլտետը :
Տնօրեն՝ Անելկա Գրիգորյան
Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Հանրապետության Հրապարակ 4
Հեռ.՝(+374 10) 58-27-61
Կայք՝ www.historymuseum.am