«ԱՅ ԷՅ ԲԻ» բիզնեսի միջազգային ակադեմիան հիմնադրվել է 2001 թվականին: Ակադեմիայի առաքելությունն է Հայաստանում և տարածաշրջանում մարդկային ռեսուրսների զարգացման և աճի ապահովումը՝ առաջարկելով մասնագիտական վերապատրաստման և խորհրդատվական ծառայությունների մշտապես նորացվող լայն շրջանակ:
«ԱՅ ԷՅ ԲԻ» բիզնեսի միջազգային ակադեմիայի 3 հիմնական բաժիններն են՝
-Միջազգային որակավորումներ
-Լեզվի կատարելագործում
-Բիզնես դասընթացներ
Ստեղծման պահից «ԱՅ ԷՅ ԲԻ» բիզնեսի միջազգային ակադեմիան հանդիսանում է մի շարք միջազգային մասնագիտական կրթական համակարգերի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում:
«ԱՅ ԷՅ ԲԻ» բիզնեսի միջազգային ակադեմիայի հետ համագործակցում է
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը:
Տնօրեն` Արաքսյա Մարտիրոսյան
Հասցե` ՀՀ, ք. Երևան, Ագաթանգեղոսի 2ա
Էլ. հասցե՝ general@iabcentre.com
Հեռ./Ֆաքս` +374 10 542311
Կայք՝ www.iab.academy