կամ
Կազմակերպություններ
ԱՅ ԷՅ ԲԻ բիզնեսի միջազգային ակադեմիա
«ԱՅ ԷՅ ԲԻ» բիզնեսի միջազգային ակադեմիան հիմնադրվել է 2001 թվականին: Ակադեմիայի առաքելությունն է Հայաստանում և տարածաշրջանում մարդկային ռեսուրսների զարգացման և աճի ապահովումը՝ առաջարկելով մասնագիտական վերապատրաստման և խորհրդատվական ծառայությունների մշտապես նորացվող լայն շրջանակ:

«ԱՅ ԷՅ ԲԻ» բիզնեսի միջազգային ակադեմիայի 3 հիմնական բաժիններն են՝

-Միջազգային որակավորումներ
-Լեզվի կատարելագործում
-Բիզնես դասընթացներ

Ստեղծման պահից «ԱՅ ԷՅ ԲԻ» բիզնեսի միջազգային ակադեմիան հանդիսանում է մի շարք միջազգային մասնագիտական կրթական համակարգերի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում:

«ԱՅ ԷՅ ԲԻ» բիզնեսի միջազգային ակադեմիայի հետ համագործակցում է ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը:

Տնօրեն` Արաքսյա Մարտիրոսյան

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Ագաթանգեղոսի 2ա
Էլ. հասցե՝ general@iabcentre.com
Հեռ./Ֆաքս` +374 10 542311
Կայք՝ www.iab.academy
Հայտարարություններ
Պրակտիկա՝ «ԱՅ ԷՅ ԲԻ»-ում
ՊՐԱԿՏԻԿԱ
«ԱՅ ԷՅ ԲԻ» բիզնեսի միջազգային ակադեմիան պրակտիկայի և հետագայում աշխատանքի հնարավորություն է ընձեռում ԵՊՀ բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողներին:
Անգլերենի մասնագետ
ԱՇԽԱՏԱՆՔ
«ԱՅ ԷՅ ԲԻ» բիզնեսի միջազգային ակադեմիային անհրաժեշտ է անգլերենի մասնագետ:
«Նախագծերի կառավարում»
ԴԱՍԸՆԹԱՑ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը «ԱՅ ԷՅ ԲԻ» բիզնեսի միջազգային ակադեմիայի (IAB International Academy of Business) հետ համագործակցության շրջանակում ս.թ. նոյեմբերի 16-18-ը կազմակերպում է «Նախագծերի կառավարում» խորագրով եռօրյա սեմինար դասընթաց:
Հայերենի դասախոս
ԱՇԽԱՏԱՆՔ
«ԱՅ ԷՅ ԲԻ» ԲԻԶՆԵՍԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱ-ին անհրաժեշտ է հայերենի դասախոս:
ԵՊՀ-Ի ԵՎ «ԷՅ ԸՆԴ ԷՄ ՌԵՅՐ» ՍՊԸ-Ի ՄԻՋԵՎ ԿՆՔՎԵԼ Է ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
ԵՊՀ-Ի ԵՎ «ԷՅ ԸՆԴ ԷՄ ՌԵՅՐ» ՍՊԸ-Ի ՄԻՋԵՎ ԿՆՔՎԵԼ Է ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր հյուրընկալել է «Էյ Ընդ Էմ Ռեյր» ՍՊԸ-ի տնօրեն Ամին Ջազաերիին, որի հետ ստորագրել է փոխըմբռնման հուշագիր՝ ամրապնդելու երկու կառույցների միջև գոյություն ունեցող համագործակցությունը և նպաստելու դրա հետագա զարգացմանը:
«ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՍԵՄԻՆԱՐ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
«ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՍԵՄԻՆԱՐ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի Ադամյան սրահում Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի ու «Quick Start»-ի համատեղ ջանքերով այսօր տեղի է ունեցել «Ներկայացման հմտություններ» խորագրով սեմինար-քննարկում:

100-ԱՄՅԱԿԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ. ՀԱՐՅՈՒՐԱՄՅԱԿԸ ՄԻԱԺԱՄԱՆԱԿ Ե՛Վ ՎԵՐՋՆԱԿԵՏ Է, Ե՛Վ ՄԵԿՆԱԿԵՏ, ՈՐԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԵՆ ԳՏՆՎՈՒՄ ԻՐԵՆՑ ՈՒՍՈՒՄԸ ՄԱՅՐ ԲՈՒՀՈՒՄ ՍՏԱՑՈՂ ԲՈԼՈՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
100-ԱՄՅԱԿԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ. ՀԱՐՅՈՒՐԱՄՅԱԿԸ ՄԻԱԺԱՄԱՆԱԿ Ե՛Վ ՎԵՐՋՆԱԿԵՏ Է, Ե՛Վ ՄԵԿՆԱԿԵՏ, ՈՐԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԵՆ ԳՏՆՎՈՒՄ ԻՐԵՆՑ ՈՒՍՈՒՄԸ ՄԱՅՐ ԲՈՒՀՈՒՄ ՍՏԱՑՈՂ ԲՈԼՈՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը, ավանդույթի համաձայն, ամեն տարի հավաքագրում է շրջանավարտների տվյալները, որպեսզի կարիերայի զարգացմանն ուղղված միջոցառումների և թափուր աշխատատեղերի մասին տեղեկատվությունը հասանելի դարձնի նրանց: