կամ
Կազմակերպություններ
Ինեկոբանկ
«Ինեկոբանկ» ՓԲԸ-ն գրանցվել է 1996 թվականին: Բանկը հիմնել է թղթակցային հարաբերություններ մի շարք առաջատար բանկերի հետ, իսկ 1998 թվականից համագործակցում է տարբեր միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ: 2001 թվականին ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության և ՀՀ ԿԲ կողմից բանկը ճանաչվել է ՀՀ ներքին պետական պարտքի կառավարման լավագույն դիլեր, 2004 թվականին «The Banker» ամսագրի վերլուծությունների համաձայն բանկն ընդգրկվել է Կենտրոնական եվրոպայի և ԱՊՀ երկրների ամենաարագ աճող 20 բանկերի մեջ` զբաղեցնելով առաջին տեղը ՀՀ բանկերի շարքում: Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) կողմից «Ինեկոբանկը»-ը Հայաստանում ճանաչվել է Հայաստանի առևտրային ֆինանսավորման ոլորտում ամենաակտիվ բանկ:

Բանկն ունի 16 մասնաճյուղ և մեկ ներկայացուցչություն: Մասնաճյուղերից 8-ը գտնվում են մարզերում, մյուս 8-ը` Երևանում: Բանկի աուդիտորն է «Grand Thornton» աուդիտորական կազմակերպությունը:

«Ինեկոբանկ» ՓԲԸ-ի հետ համագործակցում են ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը , Տնտեսագիտության և կառավարման ու Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետները:

Գործադիր տնօրեն` Տարոն Գանջալյան

Հասցե` ՀՀ, ք.Երեւան, Թումանյան փ.17
Հեռ.` (+374 10 ) 51-05-10
Ֆաքս` (+374 10) 51-05-73
Էլ. փոստ` inecobank@inecobank.am
Կայք` www.inecobank.am
Հայտարարություններ
Մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետ
ԱՇԽԱՏԱՆՔ
«ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸ-ին անհրաժեշտ է մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետ:
ԱՎԱՐՏՎԵՑ «ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՋԱԿՑՈՒՄ» ԾՐԱԳԻՐԸ
ԱՎԱՐՏՎԵՑ «ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՋԱԿՑՈՒՄ» ԾՐԱԳԻՐԸ
Այսօր Ադամյան սրահում տեղի ունեցավ ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի ու «Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային բարեգործական կազմակերպության համագործակցությամբ իրականացվող ծրագրի փակման արարողությունը:
ՍՏՈՐԱԳՐՎԵՑ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ԵՊՀ-Ի ԵՎ «ԷՖ ԷՄ ԴԻ ՔԵՅ ԷԼ ԵՎՐՈՊԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ
ՍՏՈՐԱԳՐՎԵՑ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ԵՊՀ-Ի ԵՎ «ԷՖ ԷՄ ԴԻ ՔԵՅ ԷԼ ԵՎՐՈՊԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ
Այսօր ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը և «ԷՖ ԷՄ ԴԻ ՔԵՅ ԷԼ ԵՎՐՈՊԱ» ընկերության տնօրեն Կիրիտ Վելանին ստորագրեցին համագործակցության հուշագիր:
ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ՝ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՆՈՐԱՐԱՐ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ՝ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՆՈՐԱՐԱՐ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Այսօր տեղի ունեցավ «Աջակցություն ուսմանը՝ ապագայի ներդրում» խորագրով ծրագրի արդյունքների ամփոփիչ միջոցառումը, որն իրականացվում էր ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի ու «ԱՄՔՈՐ Հայաստան» բարեգործական հիմնադրամի հետ: