ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ենթակայության «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը ստեղծվել է ՀՀ Կառավարության որոշմամբ` 2009թ-ին: Կենտրոնը հանդիսանում է ԱՊՀ Անդամ Պետությունների գիտատեխնիկական տեղեկատվության կառավարման Միջպետական խորհրդի անդամ: Միաժամանակ, ՆՁԱԿ հանդիսանում է գիտատեխնիկական տեղեկատվության միջպետական փոխանակումը համակարգող ՀՀ ազգային տեղեկատվական կենտրոն:
«Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնը» իրականացնում է նորարարությունների, նորամուծական գաղափարների զարգացման գործընթաց` աջակցելով դրանց առևտրայնացման նախապատրաստման համար անհրաժեշտ աշխատանքների իրականացմանը, մատուցելով գիտատեխնիկական տեղեկատվական և գրադարանային ծառայություններ:
«Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի» հետ համագործակցում է
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը:
Տնօրեն՝ Գևորգ Վարդանյան
Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Կոմիտաս 49/3
Հեռ.՝ (374 10) 236774
էլ. հասցե՝ info@innovcentre.am
Կայք՝ www.innovcentre.am