ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտը հիմնադրվել է ԽՍՀՄ ԺողԿոմԽորհրդի 1935 թվականի փետրվարի 1-ի հրամանագրով, ԽՍՍՀ Գիտությունների ակադեմիայի Անդրկովկասյան բաժանմունքի կազմում: Ինստիտուտի այժմյան կառուցվածքը հաստատվել է 2007 թվականին:
Ինստիտուտում կատարվում են տարբեր թեմատիկ ծրագրերով նախատեսված աշխատանքներ: Տարիներ շարունակ ինստիտուտն ակտիվ մասնակցություն է ունեցել «NATO», «INTAS», «CRDF» և այլ դրամաշնորհներով իրականացվող միջազգային համագործակցության գիտահետազոտական ծրագրերում:
ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի հետ համագործակցում են
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության և
Կենսաբանության ֆակուլտետները:
Տնօրեն՝ Արկադի Կարախանյան
Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մարշալ Բաղրամյան պողոտա, 24ա
Հեռ.՝ (+374 10) 52-44-26
Ֆաքս՝ (+374 10) 52-23-44
էլ. հասցե՝ igs@sci.am
Կայք՝ www.geology.am