ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտը մաթեմատիկական հետազոտություններով զբաղվող ակադեմիական ինստիտուտ է Հայաստանում։
Ժամանակակից մաթեմատիկայի ուղղությամբ հետազոտությունները Հայաստանում սկիզբ են առել դեռևս 1944 թվականից, երբ նորաստեղծ Հայաստանի գիտությունների ակադեմիայում հիմնադրվեց Մաթեմատիկայի և մեխանիկայի բաժանմունքը։ Բաժանմունքը հետագայում վերակազմավորվեց որպես Մաթեմատիկայի և մեխանիկայի ինստիտուտ, իսկ 1971 թվականին Մաթեմատիկայի և մեխանիկայի ինստիտուտից առանձնացավ Մաթեմատիկայի ինստիտուտը:
Կազմավորման առաջին տարիներին ինստիտուտը հիմնականում զբաղվում էր ֆունկցիաների տեսությամբ։ Ժամանակի ընթացքում հետազոտությունների դաշտը ընդլայնվեցով ներառեց նաև դիֆերենցիալ և ինտեգրալ հաշիվը, ֆունկցիոնալ անալիզը, հավանականությունների տեսությունը և մաթեմատիկական վիճակագրությունը։
ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտի հետ համագործակցում է
ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետը:
Տնօրեն` Ռաֆայել Բարխուդարյան
Հասցե` Երևան, Մարշալ Բաղրամյան, 24/5
Հեռախոս` (+374 60) 62 35 21, (+374 10) 52 42 14
Ֆաքս` (+374 10) 52 42 14
Էլ. հացե` office@instmath.sci.am
Կայք` www.math.sci.am