ՀՀ-ում մտավոր սեփականության պահպանության ազգային համակարգի ձևավորումը սկսվել է 1992 թվականի հունվարին՝ ՀՀ կառավարությանն առընթեր արտոնագրային վարչության և 1993 թվականի դեկտեմբերին Հեղինակային իրավունքի ազգային գործակալության ստեղծմամբ։ Հետագայում՝ 2002 թվականի մարտին այս երկու մարմինների միաձուլմամբ ստեղծվում է Մտավոր սեփականության գործակալությունը, որն ունի ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կազմում գործող առանձնացված ստորաբաժանման կարգավիճակ։
ՀՀ-ն 1993 թվականից հանդիսանում է Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (WIPO) և 1995 թվականից՝ Եվրասիական արտոնագրային կազմակերպության (ЕАПО) անդամ։ Գործակալությունը համագործակցում է Եվրոպական արտոնագրային կազմակերպության (EPO), միջազգային, տարածաշրջանային այլ կառույցների և օտարերկրյա պետությունների գերատեսչությունների հետ։
Գործակալությունը յուրաքանչյուր ամիս հայերենով և ռուսերենով հրատարակում է «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագիրը, որը թողարկվում է միայն լազերային սկավառակներով։
Մտավոր սեփականության ազգային գործակալության հետ համագործակցում է
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետը:
Գործակալության պետ՝ Արմեն Ազիզյան
Հասցե` ՀՀ, ք. Երևան, Կառավարական տուն 3
Էլ. փոստ` armpat@aipa.am
Ֆաքս` (+374 10) 54-34-67
Կայք՝ www.aipa.am