կամ
Կազմակերպություններ
Ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտ
Ակադեմիկոս Ի.Վ.Եղիազարովի անվան ջրային հիմանահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտ» ՓԲ ընկերությունը կազմավորվել է 1996 թվականին՝ ՀԽՍՀ ԳԱ Ջրա-էներգետիկ ԳՀԻ (1943) հիմքի վրա։
Ինստիտուտի աշխատակիցների կատարած աշխատանքները տպագրվում են ԱՄՆ-ի, Հոլանդիայի, Չինաստանի, Ճապոնիայի, Ռուսաստանի, Վրաստանի, Սիրիայի, Ուկրաինայի և Հայաստանի առաջատար գիտական հանդեսներում, պարբերականներում և միջազգային գիտաժողովների նյութերում։
Ինստիտուտը հանդիսանում է Հիորավլիկական հետազոտությունների միջազգային ընկերության անդամ և պարբերաբար փախանակում է գիտատեխնիկական գծով տեղեկատվություն ավելի քան 70 միջազգային կազմակերպությունների հետ։ Վերջին տարիների ընթացքում ինստիտուտը ստացել է 5 գյուտարարության արտոնագրերի վկայականներ և տպագրել է մոտ 400 գիտական և տեխնիկական աշխատություններ։ 1999 թվականին ինստիտուտը ստացել է գիտական 1 հայտնագործության դիպլոմ։

Ակադեմիկոս Ի.Վ.Եղիազարովի անվան ջրային հիմանահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտ» ՓԲԸ-ի հետ համագործակցում է ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետը:


Հասցե` Հայաստան, Երևան, Արմենակ Արմենակյան փող., 125 շենք

Հեռ.` +374-10-654731 +374-10-653270 +374-10-653478
Էլ. հասցե` jhhi@jhhi.am
Կայք` www.jhhi.am
Հայտարարություններ
ԵՊՀ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ «ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԴԵՐԸ ԲԻԶՆԵՍՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ԴԱՍԸՆԹԱՑ
ԵՊՀ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ «ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԴԵՐԸ ԲԻԶՆԵՍՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ԴԱՍԸՆԹԱՑ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի կազմակերպած դասընթացի նպատակն էր մասնակիցներին ծանոթացնել հանրային հաղորդակցման հիմքերի, հանրային արշավների կազմակերպման փուլերի, PR ռազմավարությունների մշակման, PR նախագծերի պլանավորման և ներկայացման հիմունքներին, ինչպես նաև ներկայացնել կազմակերպության հեղինակության և վարքի բարելավմանն ուղղված առաջարկների և հանձնարարականների մշակման սկզբունքները։
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՏԱՐԲԵՐ ԲԱԺԻՆՆԵՐՈՒՄ
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՏԱՐԲԵՐ ԲԱԺԻՆՆԵՐՈՒՄ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի և ՀՀ կենտրոնական բանկի համագործակցության շրջանակում կազմակերպվեց տեղեկատվական հանդիպում բանկի նոր՝ «Երիտասարդ մասնագետների ներգրավման ծրագրի» շրջանակում։ Կենտրոնական բանկի ներկայացուցիչների հետ հանդիպումը տարբեր ֆակուլտետներում սովորող ուսանողների հետ նպատակ ուներ ծանոթացնելու ուսանողներին ՀՀ կենտրոնական բանկի գործունեությանը, ներկայացնելու բանկի կողմից առաջարկվող նոր ծրագիրը:
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԱՆ ԲԱՆԿԱՅԻՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԱՆ ԲԱՆԿԱՅԻՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի կողմից կազմակերպված հանդիպման նպատակն էր ուսանողներին և շրջանավարտներին ներկայացնել ֆինանսաբանկային համակարգում աշխատանքային փորձ չունեցող երիտասարդների համար նախատեսված «Դարձի՛ր բանկիր» ծրագիրը և բանկային ոլորտում աշխատանքի հնարավորությունները: