«Կոմիտաս» Շվեյցարիա-Հայաստան բարեգործական միությունը ստեղծվել է 1997 թվականի հոկտեմբերին շվեյցարական «Կոմիտաս» երգչախմբի՝ Հայաստանում ունեցած ելույթների արդյունքում։ Տեսնելով երկրի տնտեսական ծանր վիճակը՝ երգչախումբը որոշում կայացրեց հիմնել «Կոմիտաս» Շվեյցարիա-Հայաստան բարեգործական միությունը, որը հետագայում Հայաստանում գրանցվեց որպես շվեյցարական մարդասիրական հիմնադրամ:
«ԿԱԶԱ» հիմնադրամը ծրագրեր է իրականացնում 5 հիմնական ոլորտներում՝ մարդասիրական, շինարարական, կրթական, գյուղատնտեսական, զբոսաշրջային՝ նպատակ ունենալով նպաստել Հայաստանի կայուն զարգացմանը: Հիմնադրամի՝ Գյումրի և Երևան քաղաքներում գործող կրթամշակութային և սոցիալական զարգացման երկու կենտրոններում մի շարք կրթական ծրագրեր են իրականացվում ինչպես մանուկների, երիտասարդների, այնպես էլ մեծահասակների համար:
Կենտրոնների կարևորագույն խնդիրներից են երիտասարդների զբաղվածությունը, Հայաստանում նրանց տնտեսական մասնակցության մակարդակի բարձրացումը և քաղաքացիական գիտակցության զարգացումը:
«ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի հետ համագործակցում է
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը:
Տնօրեն՝ Անահիտ Մինասյան
Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Թումանյան փող., 24 շենք
Հեռ.՝ (+374 10) 58-40-32
Էլ. հասցե՝ kasaam@kasa.am
Կայք՝ www.kasa.am