ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ
ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը հիմնադրվել է 1943 թվականին:
Ինստիտուտի գործունեության հիմնական ոլորտներն են՝ հայոց լեզվի կառուցվածքի և գործառության, պատմության և համեմատական քերականության ուսումնասիրություն, գրական արևելահայերենի և արևմտահայերենի քննություն, բարբառագիտություն, գրական լեզվի կանոնարկում, տերմինաբանության մշակում, ուսուցողական լեզվաբանության հարցեր, կիրառական լեզվաբանություն, հոգելեզվաբանություն,տեքստի լեզվաբանություն,ստուգաբանական, երկլեզվյան, բարբառային, ուղղագրական-ուղղախոսական բառարանների և տերմինարանների, էլեկտրոնային համաբարբառների կազմում:
ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի հետ համագործակցում է
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետը:
Տնօրեն՝ Վիկտոր Կատվալյան
Հասցե ՀՀ, ք. Երևան, Գրիգոր Լուսավորիչ 15
Հեռ.՝ (+374 10) 56-53-37
Էլ. հասցե՝ instlingv@sci.am
Կայք՝ www.language.sci.am