Մ. Մաշտոցի անվան Մատենադարան
Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում ամփոփված է հայ գրավոր մշակույթի, ինչպես նաև օտար ազգերի գրավոր մշակույթի պատմությունը: Մատենադարանում կենտրոնացված շուրջ 20.300 ձեռագիր միավորները ընդգրկում են հայ հին և միջնադարյան գիտության ու մշակույթի գրեթե բոլոր բնագավառները:
Ներկայումս Մատենադարանի գլխավոր մասնաշենքը վերածվել է թանգարանային համալիրի` հնարավորություն ստանալով ավելի շատ ցուցադրություններ ներակայացնելու:
Մ. Մաշտոցի անվան Մատենադարանի հետ համագործակցում են
ԵՊՀ պատմության ,
Հայ բանասիրության ,
Արևելագիտության և
Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետները:
Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի «Մատենադարան» ինստիտուտի վերականգնողական բաժնի հետ համագործակցում է
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետը:
Տնօրեն՝ Հրաչյա Թամրազյան
Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մաշտոցի պողոտա 53
Հեռ.` (+374 10) 51-30-00
Էլ. հասցե՝ contact@matenadaran.am
Կայք՝ www.matenadaran.am