Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է տրանսպորտի, կապի և տեղեկատվայնացման բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարը նշանակվում է ՀՀ նախագահի կողմից՝ ՀՀ վարչապետի առաջարկությամբ։
Նախարարության նպատակները և խնդիրներն են` տրանսպորտի և փոստի բնագավառներում օրենքով նախատեսված գործունեության տեսակների լիցենզավորման ապահովումը և կապի բնագավառում լիցենզավորված կազմակերպությունների կողմից էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի կառուցման վերակառուցման աշխատանքների, նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի, ստանդարտների ու ցանցերի անվտանգության կանոնների կատարման նկատմամբ վերահսկողությունը, ՀՀ-ում միասնական երթուղային ցանցի ձևավորման, հեռանկարային զարգացման ծրագրերի կազմումը և հաստատումը և օրենքով սահմանված այլ խնդիրներ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի հետ համագործակցում է
ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետը:
Աշխատակազմի ղեկավար՝ Գագիկ Գրիգորյան
Հասցե՝ ՀՀ, Երևան, Նալբանդյան 28
Հեռ./ֆաքս`(+37410) 59-00-17
Էլ. հասցե` info@mtc.am
Կայք`www.mtc.am