ՀՀ արտաքին գործերի նախարարությունը գործադիր իշխանության պետական մարմին է, որը ՀՀ նախագահի ընդհանուր ղեկավարությամբ մշակում և իրականացնում է արտաքին գործերի բնագավառում ՀՀ քաղաքականությունը, կազմակերպում և ղեկավարում է դիվանագիտական ծառայությունը` իրեն վերապահված լիազորությունների շրջանակում: ՀՀ ԱԳՆ-ն գործում է ՀՀ Սահմանադրության, օրենսդրության, նախագահի հրամանագրերի, կարգադրությունների և նրա կողմից կանխանշված արտաքին քաղաքական ուղեգծի հիման վրա:
Արտաքին գործերի նախարարության աշխատանքներն ուղղված են ՀՀ-ի արտաքին անվտանգության ամրապնդմանը, զարգացման արտաքին բարենպաստ պայմանների ապահովմանը, միջազգային ասպարեզում դիրքորոշումների ներկայացմանը, արտերկրում Հանրապետության և նրա քաղաքացիների շահերի պաշտպանությանը, միջազգային կազմակերպություններում և միջազգային գործընթացներում ներգրավվածության խորացմանը և այլն:
ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի հետ համագործակցում են
ԵՊՀ իրավագիտության,
Արևելագիտության,
Միջազգային հարաբերությունների,
Տնտեսագիտության և կառավարման և
Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետները:
Աշխատակազմի ղեկավար՝ Շահեն Ավագյան
Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Կառավարական տուն 2
Հեռ.` (060) 620 375
Էլ. հասցե` info@mfa.am
Կայք՝
www.mfa.am