ՀՀ առողջապահության նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է առողջապահության բնագավառում ՀՀ կառավարության քաղաքականությունը:
Առողջապահության նախարարության առաքելությունն է առողջապահության զարգացման քաղաքականության, պետական նպատակային ծրագրերի մշակումը, դրանց իրականացման կազմակերպումը: Առողջապահության նախարարության առաջնահերթ խնդիրներից է միջազգային ու միջգերատեuչական համագործակցության ապահովումը, երեխաների, կանանց կեցության և առողջության իրավիճակային վերլուծության կազմակերպումը, ոլորտի գերակա խնդիրների uահմանումը, նպատակային ծրագրերի մշակումն ու ներդրումը, առողջապահության բնագավառին առնչվող oրենuդրական, իրավական ակտերի նախագծերի մշակումը, ընդունված իրավական ակտերի նկատմամբ վերահuկողության ապահովումը, համակարգի գործունեության կազմակերպումը, կառավարումն ու ֆինանuավորումը ևս իրականացվում է ՀՀ առողջապահության նախարարության կողմից:
Նախարարությունն իր գործունեությունն իրականացնում է ՀՀ oրենuդրությանը եւ այլ իրավական ակտերին համապատաuխան:
ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի հետ համագործակցում են
ԵՊՀ իրավագիտության և
Միջազգային հարաբերությունների ֆակուլտետները:
Աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար՝ Արայիկ Բաղրյան
Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Կառավարական տուն 3
Հեռ.՝ (+374 10) 54-40-27, (+374 10) 54-40-28
Ֆաքս` (+374 10) 52-68-44
էլ. հասցե՝ info@moh.am
Կայք՝ www.moh.am