ՀՀ բնապահպանության նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է ՀՀ շրջակա միջավայրի պահպանության և բնական ռեսուրսների բանական օգտագործման բնագավառներում պետական քաղաքականությունը:
Հիմնական խնդիրներն են՝ շրջակա միջավայրի՝ ընդերքի, հողերի, ջրերի, մթնոլորտի, կենդանական ու բուսական աշխարհների, ինչպես նաև բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության և բնական պաշարների թույլատրելի օգտագործման ու վերարտադրության, միջուկային և ճառագայթային անվտանգության պետական քաղաքականության ու ռազմավարության մշակումը, շրջակա միջավայրի վիճակի մոնիտորինգի, հիդրոօդերևութաբանական երևույթների ռեժիմային և հատուկ դիտարկումների, կանխատեսումների, շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության իրականացումը և այլն:
Ունի նորմատիվամեթոդական, միջազգային համագործակցության, շրջակա միջավայրի պահպանության, ընդերքի պահպանության վարչություններ, վտանգավոր նյութերի ու թափոնների կառավարման, օդերևութաբանության և մթնոլորտի աղտոտվածության մոնիտորինգի, բնապահպանության ու բնօգտագործման էկոնոմիկայի բաժիններ, ջրային պաշարների կառավարման, օգտակար հանածոների պաշարների, երկրաբանության, կենսառեսուրսների կառավարման գործակալություններ, բնապահպանական պետական, միջուկային և ճառագայթային անվտանգության պետական կարգավորման տեսչություններ:
ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի հետ համագործակցում են
ԵՊՀ իրավագիտության,
Տնտեսագիտության և կառավարման և
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետները:
Աշխատակազմի ղեկավար՝ Խաժակ Աղաբեկյան
Հասցե` ՀՀ, ք.Երևան, Կառավարության 3-րդ տուն
Հեռ.՝ +374-11-818520, +374-11-818501 , +374-10-521099
Էլ. հասցե` min_ecology@mnp.am
Կայք՝ www.mnp.am