ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի լեզվի պետական տեսչությունը նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում է, որն իրականացնում է օրենքով ՀՀ կրթության և գիտության նախարարությանը վերապահված վերահսկողական գործառույթներ և կիրառում պատասխանատվության միջոցներ լեզվական քաղաքականության բնագավառում՝ հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից։
Լեզվի պետական տեսչությունն իրականացնում է վերահսկողական գործառույթներ և կիրառում պատասխանատվության միջոցներ Հայաստանի Հանրապետության լեզվական քաղաքականության բնագավառում` «Լեզվի մասին» ՀՀ օրենքի և ՀՀ լեզվական քաղաքականության պետական ծրագրերի պահանջների կատարման ապահովում, ՀՀ պաշտոնական լեզվի` գրական հայերենի կանոնարկում և հասարակական կյանքի բոլոր ոլորտներում նրա լիակատար գործածության ապահովում, ՀՀ ազգային փոքրամասնությունների լեզվական իրավունքների ապահովում և այլն:
Տեսչությունը ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ։
ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչության հետ համագործակցում է
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետը:
Տեսչության պետ՝ Սերգո Երիցյան
Հասցե` ՀՀ, ք. Երևան, Կիևյան փող., 16 շենք
Հեռ.` +374-10-266879