Հայաստանի պաշտոնական վիճակագրությունը ձևավորվել 1921 թվականին: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հիմնական գործառույթներն են՝ վիճակագրական տվյալների հավաքագրումը, մշակումը, ամփոփումը և հրապարակումը:
ՀՀ ԱՎԾ-ն համագործակցում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ վիճակագրական տեղեկատվության հավաքագրման ոլորտում, համագործակցում է նաև մի շարք միջազգային կազմակերպությունների և ազգային վիճակագրական ծառայությունների հետ: Այն կատարում է վիճակագրական աշխատանքների մեթոդաբանության մշակում և կատարելագործում, տվյալների հավաքագրման և տարածման համակարգում` միջազգային ստանդարտների և դասակարգման համապատասխան, վիճակագրական հետազոտությունների կազմակերպում, մարդահամարների և գյուղատնտեսական համատարած հաշվառումների անցկացում 10 տարին մեկ:
ՀՀ ԱՎԾ-ն ունի նաև մարզային գործակալություններ Հայաստանի բոլոր մարզերում:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հետ համագործակցում են
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման և
Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետները:
Նախագահ՝ Ստեփան Մնացականյան
Հասցե՝ ՀՀ, ք. Երևան,Կառավարական տուն 3
Հեռ.՝ (+374 10) 52-42-13
Ֆաքս՝ +374-11-521921
Կայք՝
www.armstat.am