ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը ստեղծվել է ՀՀ Կառավարության 2004 թվականի որոշմամբ: Կազմակերպության հիմնական գործառույթներն են քրեական հետապնդում և արդարադատություն իրականացնող մարմինների կողմից նշանակվող փորձաքննությունների իրականացման ոլորտում ժամանակակից գիտափորձնական մեթոդների, գիտատեխնիկական միջոցների մշակումը, փորձարկումը և ներդրումը, իրավասու մարմինների կողմից նշանակված փորձաքննությունների ապահովմանն ու բարելավմանը նպատակաուղղված գիտահետազոտական, գիտատեխնիկական, գիտափորձնական աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը, փորձաքննությունների համար ելակետային տվյալներ ձեռք բերելու պարտականություններ և փորձաքննություններ նշանակելու լիազորություն ունեցող իրավասու մարմինների աշխատողների ուսուցումը, վերապատրաստումը և այլն:
ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի հետ համագործակցում է
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը:
«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի հոգեբանական փորձառությունների բաժնի հետ համագործակցում է
ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետը:
Տնօրեն` Արտաշես Ջավադյան
Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24
Հեռ.` 77-77-10
Էլ. հասցե՝ info@nbe.am
Կայք՝ www.nbe.am