Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտը (ՀՀ ԳԱԱ ԱԻ) հիմնադրվել է 1971 թվականին: Արևելագիտության ինստիտուտը ուսումնասիրում է Մերձավոր և Միջին Արևելքի, Կովկասի, Արևելյան Ասիայի երկրների ու ժողովուրդների պատմությունը, սոցիալ-քաղաքական, միջազգային և տարածաշրջանային հարաբերությունները, մշակույթը, կրոնը, ազգային փոքրամասնությունների և էթնիկական խմբերի խնդիրները հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը:
Ինստիտուտը համագործակցել է և շարունակում է գիտական աշխատանք կատարել Ենայի, Տրիրի, Ֆրանկֆուրտի (Գերմանիա), Կոպենհագենի (Դանիա), Մերիլանդի (ԱՄՆ), Էկոլ դը Ֆրանս, Մոնպելյեի (Ֆրանսիա) համալսարանների, Դամասկոսի մերձավորարևելյան ֆրանսիական ինստիտուտի (Սիրիա), Չանդիգարհի ինստիտուտի, Դելիի Քաղաքական հետազոտությունների կենտրոնի (Հնդկաստան) և Չինաստանի միջազգային հետազոտությունների ինստիտուտի հետ:
ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի հետ համագործակցում է
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետը:
Տնօրեն՝ Ռուբեն Սաֆրաստյան
Հասցե` ՀՀ, ք.Երևան, Մարշալ Բաղրամյանի պ. 24/4
Հեռ.` +374 10 58-33-82
Էլ. հասցե` info@orient.sci.am
Կայք՝ www.orient.sci.am