Համահայկական մարզական խաղեր անցկացնելու գաղափարը ծագել էր դեռևս 1987-1988 թվականներին, երբ ԽՍՀՄ-ում կատարվող որոշակի բարեփոխումները հույս էին ներշնչում, որ հնարավոր է Հայաստան հրավիրել Սփյուռքի տարբեր հայկական հասարակական, մարզական կազմակերպությունների, կուսակցությունների ներկայացուցիչների:
Սակայն, պատմական իրադարձությունների բերումով միայն 1997 թվականի ապրիլի 29-ից 30-ը տեղի ունեցած հայկական մարզական կազմակերպությունների համաժողովում համաձայնություն ձեռք բերվեց ստեղծել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտե: Կոմիտեի կազմում ընդգրկվեցին պետական, հասարակական կազմակերպությունների, Սփյուռքի բոլոր կուսակցությունների և միությունների մի շարք ներկայացուցիչներ:
2015 վականին «Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն» Երևանում անցկացրեց Համահայկական 6-րդ խաղերը:
«Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտե» հասարակական կազմակերպության հետ համագործակցում է
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը:
Նախագահ՝ Իշխան Զաքարյան
Հասցե՝ ՀՀ, ք.Երևան, Ազգային Ժողով, Բաղրամյան 19
Էլ. հասցե` armgames1@gmail.com
Կայք՝ www.panarmeniangames.am