«ԱՄՆ Խաղաղության կորպուսը» ստեղծվել է 1961 թվականին Ջոն Ֆ. Քենեդիի կողմից` աշխարհում խաղաղությունը և ընկերությունը ամրապնդելու նպատակով: Այդ ժամանակից ի վեր ավելի քան 215 000 ԽԿ կամավոր է ծառայել աշխարհի ավելի քան 139 երկրում։ Խաղաղության կորպուսը Հայաստանում գործում է 1992 թվականից` Հայաստանի կառավարության հրավերով:
Այժմ մոտ 70 կամավոր ծառայում է ՀՀ տարբեր մարզերում, որոնք իրենց գործունեությունն են ծավալում երկու ծրագրերի շուրջ՝ «Անգլերենը` որպես օտար լեզու» և «Համայնքի և երիտասարդության զարգացում»: Կամավորները Հայաստանում աշխատում են 27 ամիս, սովորում են հայերեն, ծանոթանում հայ մշակույթին: ԽԿ–ի նպատակներից են հյուրընկալող երկրին մասնագիտական օգնություն ցուցաբերելը, ինչպես նաև երկու երկրների միջև փոխըմբնումն ավելի խորացնելը:
«ԱՄՆ Խաղաղության կորպուս» Հայաստանի հետ համագործակցում է
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը:
Տնօրեն՝ Չարլզ Էնսիսո
Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Չարենցի փող., 33 շենք
Հեռ.` +374-10-513500, +374-10-513501
Կայք՝ www.armenia.peacecorps.gov