«Հանրային լրագրության ակումբ» ՀԿ-ն ստեղծվել է 2011 թվականին: Կազմակերպության համահիմնադիրներին համախմբել են պատասխանատու հանրային լրագրությունը խթանելու և նոր տեխնոլոգիաների կիրառմամբ սոցիալական բարեփոխումներ իրականացնելու գաղափարները:
Ակումբի նպատակն է կառուցել համագործակցող հասարակություն, որտեղ յուրաքանչյուրն օգտվում է խոսքի ազատությունից և սոցիալական բարեփոխումներ է իրականացնում նորարարական տեխնոլոգիաների օգնությամբ` գործի դնելով սոցիալական մեդիայի և լրատվամիջոցների ուժը:
ՀԼԱ առաքելությունն է՝ խթանել խոսքի ազատությունը, բազմազանությունը և բազմակարծությունը, կառուցել մեդիագրագիտությամբ զինված իրազեկ հասարակություն, աջակցել քաղաքացիական հասարակության զարգացմանը, նպաստել տարածաշրջանի ժողովրդավարացման, երկխոսության, փոխըմբռնման ու խաղաղության հաստատմանն ուղղված գործընթացներին:
«Հանրային լրագրության ակումբ» ՀԿ-ի հետ համագործակցում է
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը:
Նախագահ՝ Սեդա Մուրադյան
Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Սարյան 30, 2-րդ հարկ
Հեռ.` +37460 505 898, +37499 755 898
Էլ. հասցե` info@pjc.am
Կայք՝
www.pjc.am