«Ռեդիկոմ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998 թվականին՝ Երևանում: 2000 թվականին ընկերությունը հավատարմագրվել է որպես հեռահաղորդակցության միջոցների և համակարգերի սերտիֆիկացման մարմին:
«Ռեդիկոմ» ՓԲԸ-ն իր գործունեության ընթացքում տրամադրել է սերտիֆիկատներ ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան ընկերություններին` այդ թվում հեռահաղորդակցության սարքավորումների սերիական արտադրության համար, որոնք տրվել են հեռահաղորդակցության ոլորտում գործող այնպիսի առաջատար կազմակերպություններին, ինչպիսիք են` Ericsson, Alcatel-Lucent, Nokia Siemens Networks, Huawei Technologies Co, ECI Telecom, SIAE Microelettronika, Intracom S. a. Telecom Solutions և այլն:
«Ռեդիկոմ» ՓԲԸ-ի հետ համագործակցում է
ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետը:
Գործադիր տնօրեն՝ Արտաշես Մանկուլով
Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Դավիթ Անհաղթի 23
Հեռ.` (+374 10) 24-94-13
Ֆաքս՝ (+374 10) 24-94-18
Էլ. հասցե՝ readicom@readicom.am
Կայք՝ www.readicom.am