ՀՀ ԳԱԱ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտը հիմնադրվել է 1960 թվականին: Ինստիտուտի գործունեության հիմնական ոլորտներն են՝ ռադիոֆիզիկական մեթոդների զարգացումը և ԳԲՀ սարքերի և համակարգերի ստեղծումը Երկրի և մթնոլորտի հեռազննման, բժշկական ախտորոշման և նյութերի հետազոտման համար, տերահերցային տիրույթի նոր ֆունկցիոնալ տարրերի և մետաղադիէլեկտրիկական ալիքատար կառուցվածքների մշակումը, կիսահաղորդչային նանոհետերակառուցվածքների և բարակթաղանթային բարդ նյութերի սինթեզը և հետազոտումը ինֆրակարմիր տիրույթի օպտոէլեկտրոնիկայում կիրառման համար, նյութերի մեխանիկական և օպտիկական հատկությունների վրա բյուրեղային ցանցի դեֆեկտների ազդեցության հետազոտումը, պլազմային միջավայրերում էլեկտրամագնիսական ալիքների գեներացիայի և տարածման, ինչպես նաև մասնիկների շարժման տեսական հետազոտությունները։
ՀՀ ԳԱԱ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի հետ համագործակցում է
ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետը:
Տնօրեն՝ Արսեն Հախումյան
Հասցե՝ ՀՀ, ք. Աշտարակ-2, Ալիխանյան եղբ., 1
Հեռ.՝ +374 10 28-78-50
Ֆաքս՝ +374 232-33770
Էլ. հասցե՝ office@irphe.am
Կայք՝ www.irphe.am