Սեդա Ղազարյանի հիշատակի հիմնադրամը (ՍՂՀՀ) ստեղծվել է 2009 թվականին` որպես ոչ առևտրային կազմակերպություն, որի առաքելությունն է աջակցել հոգեկան բնույթի խնդիրներ ունեցող մարդկանց Հայաստանում: Հիմնադրամի նպատակն է օգնել հոգեկան բնույթի խնդիրներ ունեցող մարդկանց դիմակայելու և հաղթահարելու դժվարությունները, ապրելու լիարժեք կյանքով, ինչպես նաև աջակցել նրանց ընտանիքի անդամներին, խնամողներին:
Նրանք աշխատում ենք հոգեկան առողջության պահպանման ու վերականգնման բոլոր ուղղություններով՝ տարիքային բոլոր խմբերի հետ:
Հոգեկան լավակեցության խթանման նպատակով ՍՂՀՀ-ն մատուցում է սոցիալ-հոգեբանական և հոգեբուժական ծառայություններ, իրականացնում հետազոտություններ, կազմում ուսումնական ծրագրեր, կազմակերպում դասընթացներ:
Սեդա Ղազարյանի հիշատակի հիմնադրամի, ինչպես նաև հիմնադրամի կողմից ստեղծված «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնի հետ հետ համագործակցում է
ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետը:
Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Սևքարեցի Սաքոյի փող., 25ա շենք
Հեռ.` +374-91-263543, +374-98-263543
Ֆաքս` +374-10-229362
Կայք՝ www.sgmf.am