«Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրը ստեղծվել է 1990թ.-ին՝ որպես շնորհալի երեխաների բացահայտման, նրանց կրթության կազմակերպման, ինչպես նաև շնորհալիության խնդիրներով զբաղվող հաստատություն: Ճեմարանն իր հիմնադրման օրից իրականացնում է հեղինակային ծրագիր, որը մշակել է հեղինակային իրավունքի իրավատեր, կրթահամալիրի հիմնադիր տնօրեն Աշոտ Ալիխանյանը:
Ճեմարանի առաքելությունն է կերտել ազգային հենքի վրա ձևավորված և համամարդկային արժեքներ կրող իսկական մտավորական և քաղաքացի:
Այսօր «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրը միակն է Հայաստանում, որի բոլոր երեք՝ կրտսեր, միջին և ավագ դպրոցները հավաստագրված են համապատասխանաբար Միջազգային բակալավրիատի՝ Primary Years Programme, Middle Years Programme և Diploma Programme ծրագրերով:
2010թ.-ին Ճեմարանը նաև «Ռաունդ Սքվեր» միջազգային դպրոցների համաշխարհային ասոցիացիայի լիիրավ անդամ է:
Ճեմարանի՝ 2000 և ավելի շրջանավարտներ սովորել և սովորում են Հայաստանի և աշխարհի առաջնակարգ բուհերում, նրանցից շատերը բարձրագույն դիրք և պաշտոններ են զբաղեցնում գիտության տարբեր բնագավառներում:
«Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանի» հետ համագործակցում են
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը և
Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետը:
Կրթահամալիրի տնօրեն՝ Աշոտ Ալիխանյան
Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Նոր Նորքի 5-րդ միկրոշրջան, Արտեմ Միկոյան փող., 35 շենք
Հեռ.` +374-10-680102, +374-10-680787
Էլ. հասցե` info@shirakatsy.am
Կայք՝ www.shirakatsy.am