կամ
Կազմակերպություններ
Սփյուռ
«Սփյուռ» տեղեկատվական ընկերությունը հիմնադրվել է 1992 թվականին: Ընկերությունը զբաղվում է Հայաստանում գործող կազմակերպությունների մասին տեղեկությունների հավաքմամբ, մշակմամբ և տարածմամբ։ «Սփյուռ»-ի տեղեկատվական շտեմարանում ներկայացված են 20 000 կազմակերպություն և պետական կառույց, 1100 գործունեության տեսակ, 20 500 ապրանք, ծառայություն, 4 700 ապրանքանիշ:

Տեղեկությունները «Սփյուռ»-ի տեղեկատուներով տրամադրվում են (տարածվում են) առավելագույնս ազատ (անվճար կամ սիմվոլիկ գնով), տեղեկությունների ազատ տարածումն իրականացվում է տեղեկությունները տրամադրող կազմակերպությունների հաշվին, կազմակերպությունները կրում են տեղեկությունների հավաստիության պատասխանատվությունը, տեղեկությունները պարբերաբար ճշտվում են:

Տեղեկությունները տարածվում են 6 տեղեկատուներով՝ «Սփյուռ» (113, 010-519999) և «Սփյուռ պլյուս» (09000-9999, 09000-1313) հեռախոսային տեղեկատուների միջոցով, «Հայաստանի Դեղին էջեր» տեղեկագրքի միջոցով, www.spyur.am տեղեկատվական վեբ-կայքի միջոցով, «Հայաստանի Գործարար տեղեկատու և Հայաստանի Դեղին էջեր» PC-հրատարակման միջոցով, «Հայաստանի Դեղին էջեր» բջջային հավելվածների (Android, iOS, Java) միջոցով և «Կոմպաս» (Kompass.com) համաշխարհային գործարար տեղեկատվական համակարգի միջոցով

«Սփյուռ» ընկերության հետ համագործակցում է ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը:

Գլխավոր տնօրեն՝ Աշոտ Գրիգորյան

Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Կիևյան փ. 19 շենք
Հեռ.` 113
Կայք՝ www.spyur.am
Հայտարարություններ
Տեղեկատվության մասնագետ
ԱՇԽԱՏԱՆՔ
«Սփյուռ» ՍՊԸ-ին անհրաժեշտ է տեղեկատվության մասնագետ:
ԵՊՀ-ՈՒՄ ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐՆ ՈՒ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
ԵՊՀ-ՈՒՄ ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐՆ ՈՒ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
Այսօր ԵՊՀ գրադարանի ճեմասրահում տեղի ունեցավ «Intership Hunt. Որոնի՛ր և գտի՛ր քո հնարավորությունը» խորագրով տոնավաճառը:
ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՇԱՐՔ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՇԱՐՔ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը շարունակում է «Տեղահանված հայ երիտասարդ մասնագետների աշխատանքի աջակցում» ծրագրի շրջանակում իրականացնել սեմինար-դասընթացների շարք:
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԱՆ ԳՈՐԾԱՏՈՒԻ ՀԵՏ ԲԱՆԱԿՑԵԼՈՒ ԱՐՎԵՍՏԻ ՆՐԲՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԱՆ ԳՈՐԾԱՏՈՒԻ ՀԵՏ ԲԱՆԱԿՑԵԼՈՒ ԱՐՎԵՍՏԻ ՆՐԲՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Այսօր ԵՊՀ Հովհ. Ադամյան սրահում տեղի ունեցավ «Ո՞ւմ են փնտրում գործատուները. գործատուի հետ բանակցելու արվեստը և հաջողակ կարիերայի գրավականը» թեմայով դասընթացը: