Synergy International Systems, Inc.-ը (այսուհետ՝ «Synergy») ընկերության հիմքում ջանասիրությունն է, նվիրվածությունն ու գերազանցության ձգտումը:
1997-ին հիմնադրումից ի վեր՝ օգնում ենք կառավարություններին, միջազգային և ոչ առևտրային կազմակերպություններին օգտագործել տեղեկատվական տեխնոլոգիաները հանուն բարիքի:
Մի շարք երկրներում ունենք գրասենյակներ, որտեղ աշխատում է ավելի քան 300 աշխատակից։ 25 տարում ավելի քան 80 երկրում հաջողությամբ իրականացրել ենք 300-ից ավելի բարդ, լայնածավալ ծրագիր։ Այս ծրագրերի շնորհիվ ձեռք ենք բերել վստահելի, հուսալի և ճկուն գործընկերոջ համբավ։
Մեր գրասենյակները.
Գլխամասային գրասենյակ՝ Վաշինգտոն, ԱՄՆ,
Տարածաշրջանային գրասենյակ Եվրոպայում` Հաագա, Նիդեռլանդներ
Տարածաշրջանային գրասենյակ Աֆրիկայում` Կիգալի, Ռուանդա
Software developement և գլոբալ ուսուցման կենտրոն՝ Հայաստան (Երևան, Վանաձոր, Գյումրի), Արցախ (Ստեփանակերտ):
ՄԵՐ ՊՐՈԴՈՒԿՏԸ ԵՎ ՏԵԽՆՈԼՈՒԾՈՒՄՆԵՐԸ
Մենք տրամադրում ենք մասնագիտացված ծրագրային ապահովում և հարմարեցված լուծումների ծառայություններ արդարադատության թվայնացման, մոնիտորինգի և գնահատման, սոցիալական պաշտպանության և պետական ֆինանսների կառավարման ոլորտների համար: Մեր գործունեության հիմնական ուղղություններն են.
Synergy eCase․ Արդարադատության ոլորտի իշխանություններին և ուժային կառույցներինհնարավորություն է տալիս թվայնացնել կառավարումը, ավտոմատացնել գործընթացները, քաղաքացիների համար դառնալ արդյունավետ, հաշվետու և թափանցիկ։
Synergy Indicata․ Աջակցում է հանրային ոլորտի և ոչ առևտրային կազմակերպություններին հզորացնել ծրագրերի և դրամաշնորհների կառավարումը, պարզեցնել դրանց կատարման ընթացքն ու գնահատել արդյունքները:
Synergy Auxilium․ Թույլ է տալիս կառավարություններին արդյունավետ գործարկել սոցիալական պաշտպանության ծրագրերի ամբողջական փաթեթը մեկ հարթակում, որը կոչվում է «շահառուների միասնական կառավարում»:
Synergy PFM․ Կառավարություններին թույլ է տալիս սահմանել իրենց առաջնահերթությունները, պլանավորել և իրականացնել պետական ներդրումային ծրագրեր՝ ապահովելով նախարարությունների փոխկապակցված, թափանցիկ և ինտեգրված գործունեությունը:
ՄԵՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ
• Արդարադատություն
• Մոնիտորինգ և գնահատում
• Սոցիալական պաշտպանություն
• Պետական (հանրային) ֆինանսներ
• Աղետների վերականգնման կառավարում
• Ջրային ռեսուրսներ և հանրային առողջություն
• Շրջակա միջավայր
• Էներգիա
• Կայուն զարգացում և կլիմայի փոփոխություն
«Սիներջի Ինթընեշընլ Սիսթըմզ» ընկերության հետ համագործակցում է
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը:
Տարածաշրջանային ներկայացուցիչ՝ Արթուր Հովհաննիսյան
Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Արմենակյան 2/5
Հեռ.` +374 10 65-02-02 / 65-02-55
Էլ. հասցե` mail@arm.synisys.com
Կայք՝ www.synisys.com