«Սինոփսիս» ընկերությունը համաշխարհային էլեկտրոնային շուկան համալրում է ծրագրային ապահովման, համակարգերի, կիսահաղորդչային մտավոր սեփականության (ՄՍ) և ծառայությունների նորարարություններով:
«Սինոփսիս»-ը Հայաստանում իր գործունեությունը սկսել է 2004 թվականին` տեղեկատվական տեխնոլոգիաների(ՏՏ)՝ որպես երկրի զարգացման գերակա ուղղություն ճանաչվելուց հետո: Այդ թվականից սկսած «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ն դարձել է «Սինոփսիս» ընկերության կարևորագույն մասնաճյուղերց մեկը, որը զբաղվում է գիտահետազոտական և ճարտարագիտական աշխատանքներով (ԷՆԱ), արտադրության համար նախագծման (ԱՀՆ), կիսահաղորդչային մտավոր սեփականության (ՄՍ) մշակման ոլորտներում:
Ներկայումս ընկերությունում աշխատում են հարյուրավոր որակյալ ճարտարագետներ: Ընկերությունը երկրում ՏՏ ոլորտի խոշորագույն գործատուներից մեկն է:
«Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի հետ համագործակցում է
ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետը:
Տնօրեն` Հովիկ Մուսայելյան
Հասցե՝ ՀՀ, ք.Երևան, Արշակունյաց պող. 41
Հեռ.` +374-10-492100
Ֆաքս` (+374 10) 49-26-96
Կայք` www.synopsys.com