կամ
Կազմակերպություններ
Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս
«Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս»-ը («Թի-Էս-Դի») հետազոտություններով ու մշակումներով զբաղվող կորպորացիա է, որը գործում է Սանտա Բարբարայում (ԱՄՆ) և Երևանում՝ գործակցելով հետազոտությունների և մշակումների գծով միջազգային ավելի քան 15 կենտրոնների հետ:

«Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս»-ը ապահովում է հետազոտություններ հետևյալ ոլորտներում՝ արդյունաբերական բիոտեխնոլոգիա, բժշկականճարտարագիտություն, բիոքիմիա, բիոինֆորմատիկա, բնապահպանական բիոտեխնոլոգիա, էլեկտրական և էլեկտրոնային ճարտարագիտություն, կրթական գիտություններ, համակարգչային գիտություն և արհեստական բանականություն, մաթեմատիկա, մաթեմատիկական գիտություն և ճարտարագիտություն, մեխանիկա,նանոտեխնոլոգիաներ, տեղեկատվական գիտություն, քվանտային համակարգչային գիտություն, ֆիզիկա, Forensic (գիտահետաքննչական) գիտություն:

Ընկերության մշակումների շարքում են՝ թվային գիտահետազոտական և հետաքննչական տեխնոլոգիաներն ու սարքավորումները, բջջային սարքավորումներն ու դյուրակիր համակարգիչները, արևային և հեռահաղորդակցության սարքերը, կրթական լաբորատորիաները և այլն:

«Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս»-ի հետ համագործակցում է ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը:

Հիմնադիր տնօրեն՝ Վահան Շաքարյան

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Ազատության փ. 27, #603
Հեռ.` (+374 11) 21 90 18
Էլ. հասցե `info@tsd.am
Կայք՝ www.tsd.am
Հայտարարություններ
IOS ծրագրավորող
ԱՇԽԱՏԱՆՔ
«Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ՍՊԸ-ին անհրաժեշտ է IOS ծրագրավորող:

Android ծրագրավորող
ԱՇԽԱՏԱՆՔ
«Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ՍՊԸ-ին անհրաժեշտ է Android ծրագրավորող:

Պրակտիկանտ՝ «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ՍՊԸ-ում
ՊՐԱԿՏԻԿԱ
«Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ՍՊԸ-ն վճարովի պրակտիկայի հնարավորություն է ընձեռում ֆիզիկոսների համար:
Պրակտիկանտ՝ «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ՍՊԸ-ում
ՊՐԱԿՏԻԿԱ
«Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ՍՊԸ-ն վճարովի պրակտիկայի հնարավորություն է ընձեռում քիմիկոսների համար:

ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ ԳՐԱՆՑԱԾ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ՍՏԱՑԱՆ ԻՐԵՆՑ ՊԱՐԳԵՎՆԵՐԸ
ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ ԳՐԱՆՑԱԾ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ՍՏԱՑԱՆ ԻՐԵՆՑ ՊԱՐԳԵՎՆԵՐԸ
Այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում ամփոփվեց «Հաղորդակցությունից համագործակցություն» խորագրով եռօրյա սեմինար-դասընթացը:
ԴԱՍԸՆԹԱՑԸ՝ ՈՐՊԵՍ ՆՈՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
ԴԱՍԸՆԹԱՑԸ՝ ՈՐՊԵՍ ՆՈՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
Այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում մեկնարկեց «Հաղորդակցությունից համագործակցություն» խորագրով եռօրյա սեմինար-դասընթացը:
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԱՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԱՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ
ԵՊՀ ուսանողները ծանոթացան «Կոկա-Կոլա» ընկերության հայաստանյան մասնաճյուղի գործունեությանը: