կամ
Կազմակերպություններ
Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս
«Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս»-ը («Թի-Էս-Դի») հետազոտություններով ու մշակումներով զբաղվող կորպորացիա է, որը գործում է Սանտա Բարբարայում (ԱՄՆ) և Երևանում՝ գործակցելով հետազոտությունների և մշակումների գծով միջազգային ավելի քան 15 կենտրոնների հետ:

«Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս»-ը ապահովում է հետազոտություններ հետևյալ ոլորտներում՝ արդյունաբերական բիոտեխնոլոգիա, բժշկականճարտարագիտություն, բիոքիմիա, բիոինֆորմատիկա, բնապահպանական բիոտեխնոլոգիա, էլեկտրական և էլեկտրոնային ճարտարագիտություն, կրթական գիտություններ, համակարգչային գիտություն և արհեստական բանականություն, մաթեմատիկա, մաթեմատիկական գիտություն և ճարտարագիտություն, մեխանիկա,նանոտեխնոլոգիաներ, տեղեկատվական գիտություն, քվանտային համակարգչային գիտություն, ֆիզիկա, Forensic (գիտահետաքննչական) գիտություն:

Ընկերության մշակումների շարքում են՝ թվային գիտահետազոտական և հետաքննչական տեխնոլոգիաներն ու սարքավորումները, բջջային սարքավորումներն ու դյուրակիր համակարգիչները, արևային և հեռահաղորդակցության սարքերը, կրթական լաբորատորիաները և այլն:

«Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս»-ի հետ համագործակցում է ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը:

Հիմնադիր տնօրեն՝ Վահան Շաքարյան

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Ազատության փ. 27, #603
Հեռ.` (+374 11) 21 90 18
Էլ. հասցե `info@tsd.am
Կայք՝ www.tsd.am
Հայտարարություններ
Պրակտիկանտ՝ «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ՍՊԸ-ում
ՊՐԱԿՏԻԿԱ
«Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ՍՊԸ-ն վճարովի պրակտիկայի հնարավորություն է ընձեռում կենսաբանների համար:
Պրակտիկանտ՝ «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ՍՊԸ-ում
ՊՐԱԿՏԻԿԱ
«Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ՍՊԸ-ն վճարովի պրակտիկայի հնարավորություն է ընձեռում հոգեբանների համար:
Կիրառական էլեկտրոնիկայի անվճար դասընթացներ
ԴԱՍԸՆԹԱՑ
Դասընթացները կազմակերպվում են «Մերգելյան» ակումբի շրջանակում՝ «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության աջակցությամբ։
Ինթերնշիփ` ՏՏ բազային գիտելիքներ ունեցող ուսանողների համար
ՊՐԱԿՏԻԿԱ
«Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ՍՊԸ–ն հրավիրում է ՏՏ բազային գիտելիքներ ունեցող ուսանողներին մասնակցելու ընկերությունում հայտարարված հոդվածների պատրաստման գծով աշխատանքային պրակտիկայի (ինթերնշիփ):
ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ ԽԹԱՆՈՒՄ՝ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ» ԽՈՐԱԳՐՈՎ ԵՌՕՐՅԱ ԾՐԱԳԻՐԸ
ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ ԽԹԱՆՈՒՄ՝ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ» ԽՈՐԱԳՐՈՎ ԵՌՕՐՅԱ ԾՐԱԳԻՐԸ
«Ապագայի մանդատ» երիտասարդական հասարակական կազմակերպությունը ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի հետ համագործակցությամբ և Եվրոպայի խորհրդի եվրոպական երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ իրականացնում է «Երիտասարդական ներառման խթանում՝ զբաղվածության և մասնակցության միջոցով» խորագրով ծրագիրը, որի կարևոր փուլերից մեկն այսօր մեկնարկել է Ծաղկաձորում։
ՎԱՃԱՌՔ ՀԱՆՈՒՆ ԱՃԻ. «ՍՏԱՄԻՆԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՊՀ-ՈՒՄ ԷՐ
ՎԱՃԱՌՔ ՀԱՆՈՒՆ ԱՃԻ. «ՍՏԱՄԻՆԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՊՀ-ՈՒՄ ԷՐ
ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել տեղեկատվական հանդիպում «Ստամինա» ընկերության հայտարարած ծառայությունների ոլորտում վաճառքի մասնագետներ պատրաստելու դրամաշնորհային մրցույթի վերաբերյալ:
ԱՎԱՐՏՎԵԼ Է «ՍՓՅՈՒՌՔԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԵՎ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ԻՆՏԵԳՐՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ԾՐԱԳԻՐԸ
ԱՎԱՐՏՎԵԼ Է «ՍՓՅՈՒՌՔԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԵՎ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ԻՆՏԵԳՐՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ԾՐԱԳԻՐԸ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել «Սփյուռքի երիտասարդության կարիերայի զարգացում և աշխատաշուկայում ինտեգրում» խորագրով ծրագրի փակման արարողությունը, որն իրականացվում է ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի ու «Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութիւն»-ի հետ համատեղ: