Միավորված ազգերի կազմակերպությունը միջազգային կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1945 թվականին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Այն 193 անդամ-պետությունների միավորում է միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը պահպանելու, ազգերի միջև բարեկամական հարաբերություններ զարգացնելու, սոցիալական առաջընթացը, կենսամակարդակի բարելավումը և մարդու իրավունքները խթանելու նպատակների շուրջ:
Հայաստանը ՄԱԿ-ին անդամակցել է 1992 թվականի մարտի 2-ին և նույն տարվա դեկտեմբերին Երևանում հիմնվել է ՄԱԿ-ի գրասենյակը: Այդ ժամանակից ի վեր Հայաստանը ստորագրել և վավերացրել է միջազգային մի շարք պայմանագրեր: ՄԱԿ-ի հայաստանյան թիմը, որը գլխավորում է ՄԱԿ-ի մշտական համակարգողը, կազմված է 15 մասնագիտացված գործակալություններից, հիմնադրամներից և ծրագրերից։
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հետ համագործակցում են
ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության և
Միջազգային հարաբերությունների ֆակուլտետները:
Հասցե՝ ՀՀ, Երևան, Պետրոս Ադամյան 14
Հեռ.`+374 10 560212
Էլ. փոստ` uno.yerevan@unic.org
Կայք` www.un.am