«ՎՕԼՕ» ընկերությունը ՏՏ ծառայություններ մատուցող մասնավոր ընկերություն է, որը հիմնադրվել է 2006 թվականին՝ ՏՏ մասնագետների կողմից: «ՎՕԼՕ»-ն արագ զարգացող ՏՏ լուծումներ առաջարկող ընկերություն է, որի գլխավոր գրասենյակը տեղակայված է Երևանում:
Ընկերությունը գործունեություն է ծավալում ՏՏ բնագավառում՝ իրականացնելով պատվերներ թե՛ տեղական, թե՛ միջազգային պատվիրատուների համար: «ՎՕԼՕ» ընկերության տեղական պատվիրատուների թվին են պատկանում բազմաթիվ առևտրային ընկերություններ, ֆինանսական հաստատություններ, Հայաստանի ամենախոշոր հեռահաղորդակցության օպերատորը և տեղական կառավարման մարմիններ:
«ՎՕԼՕ» ընկերության հետ համագործակցում է
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը:
Տնօրեն՝ Արմեն Քոչարյան
Հասցե` ՀՀ, ք.Երևան, Կոմիտաս 54
Հեռ.` (+374 11) 99-80-50
Էլ. հասցե՝ info@volo.global
Կայք՝ volo.global