կամ
Կազմակերպություններ
ՎՏԲ - Հայաստան բանկ
Հայաստանում «ՎՏԲ»-ի դուստր բանկ` «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն ստեղծվել է «Հայխնայբանկ» ՓԲԸ-ի հիման վրա և դե-ֆակտո հանդիսանում է նրա ավելի քան 85-ամյա բիզնես ավանդույթների իրավահաջորդը:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն հանդես է գալիս որպես «ViSA International» միջազգային վճարահաշվարկային քարտային համակարգի լիիրավ անդամ, «ԱրՔԱ» լոկալ հայկական վճարահաշվարկային քարտային համակարգի սպասարկող անդամ: 2013 թվականի սեպտեմբերին «ՎՏԲ-Հայաստան Բանկ»-ը միացել է նաև «MasterCard» միջազգային վճարային համակարգին որպես «Issuer» և «Acquirer» միաժամանակ:
2009 թվականին «Fitch Ratings» միջազգային վարկանիշային կազմակերպությունը բանկին շնորհել է ВВ «Կայուն» վարկանիշ (ՀՀ վարկանիշին համապատասխան):

«ՎՏԲ-Հայաստան բանկ»-ի հետ համագործակցում են ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման, Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետները և Շրջանավարտների և կարիերայի կենտրոնը:

Ղեկավար` Յուրի Գուսև

Գլխամասային գրասենյակ՝ ՀՀ, 0010, ք. Երևան, Մոսկովյան փ. 35, 68-73 ոչ բնակելի տարածքներ
Հեռ./Ֆաքս՝ (+374 10) 56-55-78
Էլ. հասցե՝ headoffice@vtb.am
Կայք՝ www.vtb.am
Հայտարարություններ
Ուղիղ վաճառքի մասնագետ
ԱՇԽԱՏԱՆՔ
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ին անհրաժեշտ է ուղիղ վաճառքի մասնագետ:
Իրավաբան
ԱՇԽԱՏԱՆՔ
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ին անհրաժեշտ է իրավաբան:
Ադմինիստրատոր
ԱՇԽԱՏԱՆՔ
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ին անհրաժեշտ է ադմինիստրատոր:
Անհատական մենեջեր
ԱՇԽԱՏԱՆՔ
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ին անհրաժեշտ է անհատական մենեջեր:
ԵՊՀ-Ի ԵՎ «ԷՅ ԸՆԴ ԷՄ ՌԵՅՐ» ՍՊԸ-Ի ՄԻՋԵՎ ԿՆՔՎԵԼ Է ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
ԵՊՀ-Ի ԵՎ «ԷՅ ԸՆԴ ԷՄ ՌԵՅՐ» ՍՊԸ-Ի ՄԻՋԵՎ ԿՆՔՎԵԼ Է ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր հյուրընկալել է «Էյ Ընդ Էմ Ռեյր» ՍՊԸ-ի տնօրեն Ամին Ջազաերիին, որի հետ ստորագրել է փոխըմբռնման հուշագիր՝ ամրապնդելու երկու կառույցների միջև գոյություն ունեցող համագործակցությունը և նպաստելու դրա հետագա զարգացմանը:
«ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՍԵՄԻՆԱՐ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
«ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՍԵՄԻՆԱՐ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի Ադամյան սրահում Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի ու «Quick Start»-ի համատեղ ջանքերով այսօր տեղի է ունեցել «Ներկայացման հմտություններ» խորագրով սեմինար-քննարկում:

100-ԱՄՅԱԿԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ. ՀԱՐՅՈՒՐԱՄՅԱԿԸ ՄԻԱԺԱՄԱՆԱԿ Ե՛Վ ՎԵՐՋՆԱԿԵՏ Է, Ե՛Վ ՄԵԿՆԱԿԵՏ, ՈՐԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԵՆ ԳՏՆՎՈՒՄ ԻՐԵՆՑ ՈՒՍՈՒՄԸ ՄԱՅՐ ԲՈՒՀՈՒՄ ՍՏԱՑՈՂ ԲՈԼՈՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
100-ԱՄՅԱԿԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ. ՀԱՐՅՈՒՐԱՄՅԱԿԸ ՄԻԱԺԱՄԱՆԱԿ Ե՛Վ ՎԵՐՋՆԱԿԵՏ Է, Ե՛Վ ՄԵԿՆԱԿԵՏ, ՈՐԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԵՆ ԳՏՆՎՈՒՄ ԻՐԵՆՑ ՈՒՍՈՒՄԸ ՄԱՅՐ ԲՈՒՀՈՒՄ ՍՏԱՑՈՂ ԲՈԼՈՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը, ավանդույթի համաձայն, ամեն տարի հավաքագրում է շրջանավարտների տվյալները, որպեսզի կարիերայի զարգացմանն ուղղված միջոցառումների և թափուր աշխատատեղերի մասին տեղեկատվությունը հասանելի դարձնի նրանց: