«Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1987 թվականին: Ինստիտուտի գործունեության ոլորտներն են՝ համակարգչային ծրագրային ապահովում, ռադիոտեխնիկական և օպտիկամանրաթելային համակարգերի համար սարքերի, հանգույցների մշակում և պատրաստում, ֆունկցիոնալ միկրոէլեկտրոնիկայի էլեմենտների նախագծում, արտադրության կազմակերպում և պատրաստում, տեխնոլոգիական վերահսկողության համակարգերի համար միկրոկոնտրոլերների մշակում և պատրաստում, տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտներում մասնագետների ուսուցում:
«Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտի» հետ համագործակցում է
ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետը:
Տնօրեն՝ Մհեր Մարկոսյան
Հասցե՝ ՀՀ, ք.Երևան, Ձորափի 26
Հեռ.՝ (+374 10) 56-60-61
Էլ. հասցե՝ mark@yetri.am
Կայք՝ www.yetri.am