«Երիտասարդական նվաճումներ» կրթական հասարակական կազմակերպությունը ստեղծվել և ղեկավարվում է Ազատության Աջակցության Ակտի միջնակարգ դպրոցների աշակերտների փոխանակման ծրագրի շրջանավարտների կողմից: Կազմակերպությունը հիմնադրվել է 1994 թվականին և պաշտոնապես գրանցված է Հայաստանի Հանրապետությունում:
«ԵՆ» կրթական կազմակերպությունը ստեղծվել է ժողովրդավարության, ազատության և մարդասիրության գաղափարները տարածելու առաքելությամբ: Կազմակերպության անդամներն ԱՄՆ միջնակարգ դպրոցներում ձեռք բերած իրենց փորձը կիսում են ազգաբնակչության հետ: Ներկայումս «ԵՆ»-ն ունի բազմաթիվ անդամներ Հայաստանի տարբեր մարզերից:
«Երիտասարդական նվաճումներ» կրթական հասարակական կազմակերպության հետ համագործակցում է
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը:
Հասցե ՝ ՀՀ, ք.Երևան, Վաղարշյան 10/4
Էլ. հասցե` yfa@yfa.am
Կայք՝
www.yfa.am