Վարսիկ Սահրադյան
Ծրագրային աշխատանքների համակարգող
Ծնվել է 1998թ. մարտի 13-ին Լոռու մարզի Ծաղկաբեր համայնքում, 2004-2015թթ. Սովորել և ավարտել է Ծաղկաբերի Դավիթ Մարտիրոսյանի անվան միջնակարգ դպրոցը:
2005-2012թթ. սովորել և ավարտել է Շիրակամուտի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժին:
Մասնակացել Է տարատեսակ մրցույթների ու փառատոնների՝ արժանանալով բազմաթիվ մրցանականների և մեդալների:
2015-2019թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետի լրագրություն բաժնում:
Ուսման տարիների ընթացքում եղել է ԵՊՀ Մշակույթի կենտրոնի <<Համալսարանական>> թատրոն-ստուդիայի սան, ակտիվորեն մասնակցել է Մշակույթի կենտրոնի կողմից կազմակերպված միջոցառումներին, հանդես է եկել որպես ասմուքնող և հաղորդավար:
2019թ. սեպտեմբերից աշխատում է ԵՊՀ Մշակույթի կենտրոնում որպես ծրագրային աշխատանքների համակարգող: