Երգչախումբ

ԵՊՀ երգչախումբը ձևավորվել է 2006 թվականի օգոստոսին:Երգչախումբն իր գործունեության ընթացքում ներկայացրել է շուրջ վեց տասնյակ երգեր: ԵՊՀ Երգչախմբի պարապմունքներին մասնակցում են ԵՊՀ-ի տարբեր ֆակուլտետների ուսանողները: Հիմնադրման օրվանից սկսած երգչախումբը մասնակցել է բազմաթիվ միջոցառումների, մրցույթների, համերգների, նկարահանումների, որոնք կատարվել են նաև համալսարանի շրջանակներից դուրս: Երգչախումբը ներկայանում է ինչպես հայկական, այնպես էլ բազմալեզու երգերով (անգլերեն, իսպաներեն, ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն և այլն): Երգչախումբը մասնակցություն է ունեցել «Մենք հայ ենք, մենք երիտասարդ ենք, մենք ուժեղ ենք» երիտասարդական մշակութային արշավին, որի շրջանակներում հանդես է եկել ՀՀ տարբեր մարզերում, Արցախում և Ջավախքում: Պարապմունքներն անցկացվում են շաբաթական 2 անգամ` երկու ժամ տևողությամբ: Երգչախումբ ընդգրկվելու համար ուսանողները մասնակցում են մրցույթ-ստուգատեսների, որի արդյունքում ընտրվում են այն ուսանողները, ովքեր ունեն ձայնային տվյալներ: Խմբի անդամները պարբերաբար ելույթ են ունենում անհատական կատարումներով:

ԵՊՀ երգչախմբի գեղարվեստական ղեկավարն է ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Սարգսյանը, իսկ խմբավարը` բազմաթիվ մրցույթների դափնեկիր Ռուբեն Կարասեֆերյանը:

ԵՊՀ աշխատակից
Երգչախումբ «Համալսարանական» թատրոն-ստուդիա Կամերային նվագախումբ Աղջիկների պարային համույթ ԵՊՀ ժողովրդական գործիքների նվագախումբ «ՆԻԿԵ» ջոկատ Կինոակումբ Կիթառահարների խումբ Գրական ստուդիա
Կոնտակտներ

Հասցե` ՀՀ, ք. Երևան,0025, Ալեք Մանուկյան 1, Երեւանի պետական համալսարան, կենտրոնական մասնաշենք` 6-րդ հարկ,

Հեռ. (+37460) 710-183, 710-184, ներքին՝ 11-83, 11-84, 

Կայք` ysu.am/culture, 

Էլ. փոստ` culturecenter@ysu.am

ԵՊՀ մշակույթի կենտրոնի երգչախումբ
Քայլենք միասին (Մ. Հարությունյան)
03:19
ԵՊՀ մշակույթի կենտրոնի երգչախումբ
Հայրենիք (Հ. Թումանյան)
04:24
ԵՊՀ մշակույթի կենտրոնի երգչախումբ
Շարան (Կոմիտաս)
05:09
ԵՊՀ մշակույթի կենտրոնի երգչախումբ
Շուշի
02:12
ԵՊՀ մշակույթի կենտրոնի երգչախումբ
We are the world
04:41
ԵՊՀ մշակույթի կենտրոնի երգչախումբ
Подмосковные вечера& Калинка
06:02
ԵՊՀ մշակույթի կենտրոնի երգչախումբ
Ты ж мене пидманула
02:54
ԵՊՀ մշակույթի կենտրոնի երգչախումբ
Երկիր Նայիրյան (Գ. Զոհրաբյան)
03:17
ԵՊՀ մշակույթի կենտրոնի երգչախումբ
Heal the world
05:40
ԵՊՀ մշակույթի կենտրոնի երգչախումբ
A dios le pido
03:22