Աղջիկների պարային համույթ

ԵՊՀ աղջիկների պարային համույթը ստեղծվել է 2006 թվականի օգոստոսին: Համույթում պարում են ուսանողներ, ովքեր ներկայացնում են ԵՊՀ-ի տարբեր ֆակուլտետներ:

Հիմնադրման օրվանից սկսած` համույթը մասնակցել է բազմաթիվ միջոցառումների, փառատոնների, համերգների, նկարահանումների, որոնք կատարվել են նաև համալսարանի շրջանակներից դուրս:

Պարային համույթում բեմադրվում են ինչպես հայկական, այնպես էլ ժամանակակից և տարբեր ազգերի պարեր (իսպանական, ռուսական, ֆրանսիական և այլն): Սեփական պարային համարներին զուգահեռ` համույթը մասնակցում է նաև ԵՊՀ «համալսարանական» թատրոն-ստուդիայի ներկայացումներին,  պարային բեմադրություններ կատարում անհատ կատարողների երգերի ընթացքում:

Համույթն ակտիվ մասնակցություն է ունեցել «Մենք հայ ենք, մենք երիտասարդ ենք, մենք ուժեղ ենք» երիտասարդական մշակութային արշավին, որի շրջանակներում հանդես է եկել ՀՀ տարբեր մարզերում, Արցախում և Ջավախքում:

Համույթի կազմում պարում են 25-ից ավել համալսարանական ուսանող: Պարապմունքներն անցկացվում են շաբաթական 2 անգամ` երկու ժամ տևողությամբ: Համույթի անդամները հանդես են գալիս նաև անհատական ելույթներով:

Պարային համույթ ընդգրկվելու համար ուսանողները մասնակցում են մրցույթ-ստուգատեսների, որի արդյունքում ընտրվում են այն ուսանողները, ովքեր ունեն պարային ունակություններ:

ԵՊՀ պարային համույթի գեղ. ղեկավարն է Իռէն Ուլիխանովան:

ԵՊՀ աշխատակից
Երգչախումբ «Համալսարանական» թատրոն-ստուդիա Կամերային նվագախումբ Աղջիկների պարային համույթ ԵՊՀ ժողովրդական գործիքների նվագախումբ «ՆԻԿԵ» ջոկատ Կինոակումբ Կիթառահարների խումբ Գրական ստուդիա
Կոնտակտներ

Հասցե` ՀՀ, ք. Երևան,0025, Ալեք Մանուկյան 1, Երեւանի պետական համալսարան, կենտրոնական մասնաշենք` 6-րդ հարկ,

Հեռ. (+37460) 710-183, 710-184, ներքին՝ 11-83, 11-84, 

Կայք` ysu.am/culture, 

Էլ. փոստ` culturecenter@ysu.am

ԵՊՀ մշակույթի կենտրոնի երգչախումբ
Քայլենք միասին (Մ. Հարությունյան)
03:19
ԵՊՀ մշակույթի կենտրոնի երգչախումբ
Հայրենիք (Հ. Թումանյան)
04:24
ԵՊՀ մշակույթի կենտրոնի երգչախումբ
Շարան (Կոմիտաս)
05:09
ԵՊՀ մշակույթի կենտրոնի երգչախումբ
Շուշի
02:12
ԵՊՀ մշակույթի կենտրոնի երգչախումբ
We are the world
04:41
ԵՊՀ մշակույթի կենտրոնի երգչախումբ
Подмосковные вечера& Калинка
06:02
ԵՊՀ մշակույթի կենտրոնի երգչախումբ
Ты ж мене пидманула
02:54
ԵՊՀ մշակույթի կենտրոնի երգչախումբ
Երկիր Նայիրյան (Գ. Զոհրաբյան)
03:17
ԵՊՀ մշակույթի կենտրոնի երգչախումբ
Heal the world
05:40
ԵՊՀ մշակույթի կենտրոնի երգչախումբ
A dios le pido
03:22