«Համալսարանական» թատրոն-ստուդիա

 «Համալսարանական» թատրոն-ստուդիան հիմնադրվել է 2005 թ-ին և գործել «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ի կազմում: Թատրոն-ստուդիայի բացումը տեղի ունեցավ նույն թվականի ապրիլի 28-ին ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի 6-րդ հարկի դահլիճում` Վ. Սարոյանի «Հե~յ, ո՞վ կա»… պատասխանում է «Ջիմ Դենդին» ներկայացման առաջնահանդեսով (պրեմիերայով): 

ԵՊՀ մշակույթի կենտրոնի ստեղծման օրից թատրոն-ստուդիան հանդես եկավ Կենտրոնի կազմում: 2006 թ-ի հոկտեմբերին «Համալսարանական» թատրոն-ստուդիան մասնակցեց  «ՀայՖեստ» միջազգային թատերական փառատոնին իր երկու ներկայացումներով, ընդ որում` Վ. Սարոյան «Հե~յ, ո՞վ կա»… պատասխանում է «Ջիմ Դենդին» ներկայացումը երիտասարդ դերակատարները խաղացին անգլերեն լեզվով: Այս փառատոնի մասնակցությունից հետո Եվրամիության արվեստների լիգայի` (ELIA) նախագահն առաջարկել է, որ «Համալսարանական» թատրոն-ստուդիան նույնպես ընդգրկվի լիգայի կազմում: Ի դեպ, Հայաստանից լիգայում ներկայացված է միայն Երևանի պետական համալսարանը:

Թատրոնի նպատակն է համախմբել ԵՊՀ ակտիվ և շնորհալի ուսանողներին ու շրջանավարտներին, աշխուժացնել համալսարանի մշակութային կյանքը:

Տարբեր տարիների ներկայացումները.

  1. 2005թ. Ապրիլի 28- Վ.Սարոյանի ««Հե~յ, ո՞վ կա…» պատասխանում է «Ջիմ Դենդին»» ներկայացում(Վ. Սարոյանի երկու համանուն պիեսների զուգորդում է)
  2. 2005թ. դեկտեմբերի 27- Դ. Դեմիրճյանի «Քաջ Նազար» ներկայացում
  3. 2007թ. հոկտեմբերի 11- «Ես իմ անուշ Հայաստանի…» ներկայացում` նվիրված Չարենցի 110-ամյակին, ներկայացումը մասնակցել «Հայ Ֆեստ» միջազգային թատերական փառատոնին 
  4. 2008թ. հոկտեմբերի 8 - «Ցուցակ» ներկայացում` Աղասի Այվազյանի պատմվածքների հիման վրա, 
  5. 2010թ. մայիսի 3 -«Ընկեր Բ. Փանջունի» ներկայացում` Երվանդ Օտյանի համանուն ստեղծագործության  վրա, թատրոն-ստուդիայի հիմնադրման 5-ամյակի կապակցությամբ 
  6. 2011թ. հունիսի 17 -  «Կարոտ» ներկայացում` Նոդար Դումբաձեի համանուն պատմվածքի հիման վրա 
  7. 2011թ. նոյեմբերի 14- «Եվ Այր մի` Մաշտոց անուն» ներկայացում` Մեսրոպ Մաշտոցի ծննդյան 1650-ամյակի կապակցությամբ, որը թատրոն-ստուդիային պատվիրել էր Մ. Մաշտոցի 1650-ամյակը նշող հոբելյանական հանձնաժողովը: 
  8. 2012թ. դեկտեմբերի 27- «Գրինչը գողանում է Ամանորը» տոնական համերգ-ներկայացում
  9. 2013թ. դեկտեմբերի 26 - «Ամանորյա հրաշքներ» տոնական համերգ-ներկայացում
  10. 2014թ. ապրիլի 16- Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի հիման վրա մոնոներկայացում` ՀՀ վաստակավոր արտիստ Սամվել Բաղինյանի մասնակցությամբ 
  11. 2014թ. հունիսի 17 – Վ. Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ» երաժշտական ներկայացում 
  12. 2014թ. նոյեմբերի 2 – բոստոնահայ գրող Ջոյս Վան Դայկի «Աքսորվածները» երազ-պիեսի անգլերեն լեզվով բեմադրված ընթերցանություն

«Համալսարանական» թատրոն-ստուդիան արդեն հասցրել է հյուրախաղերով հանդես գալ Արցախում Վ. Սարոյանի «Հե~յ, ո՞վ կա»… պատասխանում է «Ջիմ Դենդին», Աղասի Այվազյանի «Ցուցակը», Պ. Սևակի «Եվ այր մի` Մաշտոց անուն» ներկայացումներով` ներկայացնելով այն Ստեփանակերտի պետական դրամատիկական թատրոնում և Մշակույթի պալատում:

Թատրոն-ստուդիայի գեղ. ղեկ. Կարինե Դավթյանը համագործակցում է նկարչուհի Աննա Հարությունյանի և հայտնի կոմպոզիտորների հետ, ինչպիսիք են Արամ և Դավիթ Սաթյանները, Արթուր Հակոբյանը, Մարտին Վարդազարյանը:

Թատրոն-ստուդիա ընդունվելու համար ուսանողները մասնակցում են հատուկ մրցույթ-ստուգատեսի, որի ժամանակ ընտրվում են թատերական ձիրք ունեցող ուսանողները:

Թատրոն-ստուդիայի պարապունքներն անց են կացվում շաբաթական երկու անգամ` երկու ժամ տևողությամբ: Թատրոն-ստուդիայի ընդունելության համար անցկացվող մրցույթները տեղի են ունենում յուրաքանչյուր կիսամյակի սկզբում:

«Համալսարանական» թատրոն-ստուդիայի գեղ. ղեկավարն ու բեմադրիչն է ռեժիսոր Կարինե Դավթյանը:

ԵՊՀ աշխատակից
Երգչախումբ «Համալսարանական» թատրոն-ստուդիա Կամերային նվագախումբ Աղջիկների պարային համույթ ԵՊՀ ժողովրդական գործիքների նվագախումբ «ՆԻԿԵ» ջոկատ Կինոակումբ Կիթառահարների խումբ Գրական ստուդիա
Կոնտակտներ

Հասցե` ՀՀ, ք. Երևան,0025, Ալեք Մանուկյան 1, Երեւանի պետական համալսարան, կենտրոնական մասնաշենք` 6-րդ հարկ,

Հեռ. (+37460) 710-183, 710-184, ներքին՝ 11-83, 11-84, 

Կայք` ysu.am/culture, 

Էլ. փոստ` culturecenter@ysu.am

ԵՊՀ մշակույթի կենտրոնի երգչախումբ
Քայլենք միասին (Մ. Հարությունյան)
03:19
ԵՊՀ մշակույթի կենտրոնի երգչախումբ
Հայրենիք (Հ. Թումանյան)
04:24
ԵՊՀ մշակույթի կենտրոնի երգչախումբ
Շարան (Կոմիտաս)
05:09
ԵՊՀ մշակույթի կենտրոնի երգչախումբ
Շուշի
02:12
ԵՊՀ մշակույթի կենտրոնի երգչախումբ
We are the world
04:41
ԵՊՀ մշակույթի կենտրոնի երգչախումբ
Подмосковные вечера& Калинка
06:02
ԵՊՀ մշակույթի կենտրոնի երգչախումբ
Ты ж мене пидманула
02:54
ԵՊՀ մշակույթի կենտրոնի երգչախումբ
Երկիր Նայիրյան (Գ. Զոհրաբյան)
03:17
ԵՊՀ մշակույթի կենտրոնի երգչախումբ
Heal the world
05:40
ԵՊՀ մշակույթի կենտրոնի երգչախումբ
A dios le pido
03:22